Logo

«Նոան» հայտարարել է «Սելտայի» հետ համագործակցության մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:21 / 21.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Noa-Selta

Երևանի «Նոան» մտադիր է համագործակցել իսպանական «Սելտայի» հետ՝ տեղեկանում ենք մայրաքաղաքային ակումբի ֆեյսբուքյան էջից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Նոա» ակումբում են հյուրընկալվել «Սելտայի» ակադեմիայի միջազգային կապերի համակարգող Մարկոս Ալոնսոն և նրա գործընկեր, ակադեմիայի ներկայացուցիչ Դիեգո Սալգադոն: Նրանք երևանյան ակումբի մասնագետների հետ կիսել են իրենց փորձը և կաջակցեն ակումբային ակադեմիայի հետագա զարգացման հայեցակարգ մշակելու գործընթացին: 

Մասնավորապես, իսպանացի մասնագետները ծանոթացել են «Նոայի» ակադեմիայի կառուցվածքին, անցկացրել են մարզումներ, նաև՝ սեմինար մարզչական անձնակազմի համար։

«Նոան» հայտարարում է, որ կարևորում է Հայաստանում ֆուտբոլի մասսայականացմանը նպաստելուն միտված ցանկացած ջանք և հուսով է, որ «Սելտայի» հետ համագորակցությունը կնպաստի եվրոպական չափանիշներին համապատասխանող ակադեմիայի ստեղծմանը։ 

Ընդգծվում է, որ այցը կրում էր ճանաչողական բնույթ։ Հետագա համագործակցության մանրամասները ակումբը խոստանում է հրապարակել ավելի ուշ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա