Logo

«Նոա Հոլդինգը» ձեռք է բերել հունգարական «Դեբրեցեն» ակումբը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
01:36 / 28.06.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Նոա Հոլդինգը» ձեռք է բերել ևս մեկ ակումբ՝ հաղորդում է «Նոա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոա Հոլդինգը» ձեռք է բերել ևս մեկ ակումբ՝ «Դեբրեցենը», որը հանդես է գալիս Հունգարիայի Բարձրագույն խմբում:

Բարի գալուստ ընտանիք, «Դեբրեցեն»»,- ասված է ակումբի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

ԱԿՈՒՄԲԻ ՄԱՍԻՆ

120-ամյա պատմություն ունեցող «Դեբրեցեն» ֆուտբոլային ակումբը Հունգարիայի 7-ակի չեմպիոն է (2004/2005, 2005/2006, 2006/2007, 2008/2009, 2009/2010, 2011/2012, 2013/2014), 6-ակի գավաթակիր (1998/1999, 2000/2001, 2007/2008, 2009/2010, 2011/2012, 2012/2013):

Ակումբը 5 անգամ հաղթել է երկրի Սուպերգավաթը (2005թ., 2006թ., 2007թ., 2009թ., 2010թ.), 1 անգամ՝ լիգայի գավաթը (2010թ.):

2021/22 մրցաշրջանն ավարտել է 7-րդ հորիզոնականում՝ չնվաճելով եվրագավաթային ուղեգիր: Նախորդ անգամ եվրագավաթային մրցաշարի (Եվրոպա լիգա) մասնակցել է 2019/20 մրցաշրջանում: Որակավորման երկրորդ փուլում պայքարը զիջել է «Տորինոյին»՝ պարտվելով ընդհանուր 1-7 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա