Logo

«Նոայի» պաատմության լավագույն ռմբարկուն տեղափոխվել է «Ուրարտու» 

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:22 / 28.06.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
Մաքսիմ Մայրովիչ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարել է 26-ամյա ռուս հարձակվող Մաքսիմ Մայրովիչի հետ պայմանագիր կնքելու մասին։

Մայրովիչը 2019 թվականին «Նոայի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր և փոխչեմպիոն: Դրանից երկու տարի անց տեղափոխվել է ռուսական «Ակրոն» ակումբ, սակայն նույն թվականի աշնանը վերադարձել է «Նոա»:

Մայրովիչը, հայկական թիմի կազմում անցկացրած 69 խաղում խփելով 25 գոլ և կատարելով 10 արդյունավետ փոխանցում, դարձել է «Նոայի» պատմության լավագույն ռմբարկուն: Նա «Նոայի» ռմբարկուն էր նաև նախորդ մրցաշրջանում՝ 9 գոլ, 3 արդյունավետ փոխանցում։

«Դեռ նախորդ տարի ընտրության առաջ էի՝ մնալ Ռուսաստանու՞մ, թե՞ գալ «Ուրարտու»։ Մնացի այնտեղ, ինչի համար հետագայում զղջացի, իսկ այս տարի արդեն առաջարկ ստանալուց հետո երկար չմտածեցի ու տեղափոխվեցի։

Տղաները լավ ընդունեցին, մարզչի հետ էլ աշխատելու փորձ ունեմ, այնպես որ հուսով եմ՝ կօգնեմ «Ուրարտուին» դառնալ առաջատար, քանզի կարծում եմ, որ նման ենթակառուցվածքներ ունեցող թիմը պետք է բարձր հորիզոնական զբաղեցնի»,- Մայրովիչի խոսքն է մեջբերում «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:

«Ուրարտուում» Մայրովիչը խաղալու է «15» համարի մարզաշապիկով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա