Logo

Նոր «Բեթմենը» կցուցադրվի ռուսական կինոթատրոններում

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:01 / 17.06.2022Կինո
Բեթմեն Ֆիլմ

Մութ ասպետի մասին նոր մասի նկարահանումները սկսվել էին 2020 թվականի հունվարին, սակայն մարտին դրանք դադարեցվել էին համաճարակի պատճառով։ Արդյունքում նկարահանումներն ավարտվել էին թողարկումից մեկ տարի առաջ, սակայն Warner Bros.-ը չեղարկել էր ֆիլմի վարձույթը Ռուսաստանում։ 

Նախօրեին հայտնի է դարձել, որ Ռուսաստանում մի շարք կինոթատրոններ՝ Կինոթատրոնների սեփականատերերի ասոցիացիայի ներկայացուցիչներ, նախատեսում են ցուցադրել նոր «Բեթմենը»՝ Ռոբերտ Փեթինսոնի գլխավոր դերակատարմամբ, նախապես կնքված արտոնագրային պայմանագրերի հիման վրա, հայտնում է Cinemaplex-ը։

Կինոթատրոնների ներկայացուցիչները պնդում են, որ օրենքի պահանջները չեն խախտվի. հաշվետվությունները կուղարկվեն Միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգ (ЕАИС), իսկ վարձավճարի գանձման և հետագա վճարման պարտավորությունը «կատարվում է՝ հաշվի առնելով նոր իրողությունները»։ «Яндекс.Афиша»-ի տվյալների համաձայն՝ ֆիլմն արդեն ցուցադրվում է «Бульвар» և «Киносфера IMAX» կինոթատրոններում։

Ռուսական կինոթատրոնները պայմանագիր էին կնքել Universal Pictures Russia-ի հետ 2022 թվականի փետրվարին «Բեթմեն»-ը ցուցադրելու վերաբերյալ։ Կինոթատրոնների ներկայացուցիչները նշել են, որ իրենք իրենց միջոցներով ցուցադրել են անոնսային տեսահոլովակներ և տարածել գովազդը։ Ավելին, ՌԴ մշակույթի նախարարությունը ֆիլմի վարձույթի վկայական է տվել։

Հիշեցնենք, որ «Բեթմեն»-ի թողարկումը նախատեսված էր մարտի 2-ին, սակայն Warner Bros. կինոստուդիան պրեմիերայից մեկ օր առաջ չեղարկել է ֆիլմի վարձույթը Ռուսաստանում։ Միաժամանակ կինոթատրոններին պաշտոնական փաստաթղթեր չեն տրամադրվել։ 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա