Համացանցը չի դադարում քննարկել «Բարբի» ֆիլմի երկու գլխավոր կերպարներին։ Մարգո Ռոբին և Ռայան Գոսլինգը մարմնավորել են Բարբիին և Քենին, և թվում է, որ այս դերերի համար ավելի լավ դերասաններ չէին էլ կարող ընտրել:
Հայտնի տիկնիկի մասին ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2023 թվականին, սակայն երկրպագուներն արդեն անհամբերությամբ սպասում են դրան։
Պապարացիներին նախօրեին հաջողվել է լուսանկարել Մարգո Ռոբիին Գրետա Գերվիգի ֆիլմի նկարահանման հրապարակում։ Դերասանուհուն լուսանկարել են իր թրեյլերից դուրս գալիս՝ վառ վարդագույն կոմբինեզոնով։