Logo

Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կվիրահատվի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:20 / 12.04.2022ՍՊՈՐՏ
null

Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կվիրահատվի աջ ոտքի՝ կոճի սինովիտի համար՝ հայտնում է լրագրող Լեոնարդո Ագիլերան:

Հարձակվողի մոտ այս խնդիրն առաջացել է դեռևս նախամրցաշրջանային հատվածում, և ակումբի բժշկական անձնակազմը որոշել է միջամտություն կատարել: 

Ագիլերան չի նշել, թե որքան ժամանակ կտևի հայ հարձակվողի ապաքինումը:

26-ամյա հարձակվողն արգենտինական թիմի կազմը համալրել է անցյալ ամռանը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա