Logo

Ջոկովիչը նշել է՝ որ ֆուտբոլիստն է իրեն ոգեշնչում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:16 / 17.05.2022ՍՊՈՐՏ
Ջոկովիչ- Զլատան

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը նշել է, թե որ ֆուտբոլիստն է իրեն ոգեշնչում։ 

«Իբրան անհավանական է: Նա ոգեշնչման աղբյուր է։ Զլատանը 40 տարեկան է և դեռ խաղում է»,- Նովակ Ջոկովիչի խոսքն է մեջբերում Marca-ն։

Զլատան Իբրահիմովիչն այս մրցաշրջանում «Միլանի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Իբրահիմովիչը «Միլան» է վերադարձել 2020 թվականի հունվարին։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև հունիսի 30-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա