Logo

ATP և WTA վարկանիշային նոր աղյուսակները

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:56 / 13.06.2022ՍՊՈՐՏ
Նովակ Ջոկովիչ-Դանիիլ Մեդվեդև

Այսօր հրապարակվել են Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) և Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) թարմացված վարկանիշային սանդղակները:

Գլխավոր փոփոխությունը գրանցվել է տղամարդկանց սանդղակում. սերբ Նովակ Ջոկովիչը զիջել է առաջին հորիզոնականը, որում հաստատվել է ռուսասատանցի Դանիիլ Մեդվեդևը։ Առաջին տասնյակում տեղերով փոխվել են նորվեգացի Կասպեր Ռուդը և հույն Ստեֆանոս Ցիցիպասը։ Ռուսաստանցի մեր հայրենակից Կարեն Խաչանովը մնացել է 23-րդ հորիզոնականում։

ATP. Վարկանիշային սանդղակ

1 (2). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)՝ 7950
2 (3). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)՝ 7075
3 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 6770
4 (4). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 6525
5 (6). Կասպեր Ռուդ (Նորվեգիա)՝ 5050
6 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 4945
7 (7). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 4893
8 (8). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 4125
9 (9). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3895
10 (10). Մատեո Բերետինի (Իտալիա)՝ 3570
..................................................................................
23 (23). Կարեն Խաչանով (Ռուսաստան)՝ 1710։


Կանանց սանդղակի առաջին տասնյակում տեղի է ունեցել մեկ փոփոխություն. բելառուս մարզուհի Արինա Սոբոլենկոն, շրջանցելով հույն թենիսիստուհի Մարիա Սակարիին, բարձրացել է 5-րդ հորիզոնական։

WTA. Վարկանիշային սանդղակ

1 (1). Իգա Շվենտեկ (Լեհաստան)՝ 8631
2 (2). Անետ Կոնտավեյտ (Էստոնիա)՝ 4511
3 (3). Պաուլա Բադոսա (Իսպանիա)՝ 4245
4 (4). Օնս Ժաբեր (Թունիս)՝ 4150
5 (6). Արինա Սոբոլենկո (Բելառուս)՝ 4145
6 (5). Մարիա Սակարի (Հունաստան)՝ 4075
7 (7). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա)՝ 3678
8 (8). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 3255
9 (9). Դանիելե Քոլինզ (ԱՄՆ)՝ 3255
10 (10). Գարբինյե Մուգուրուսա (Իսպանիա)՝ 3060
..........................................................................................
133 (132). Էլինա Ավանեսյան (Ռուսաստան)՝ 475։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա