Logo

«Հնարավոր է՝ դրա հետևում ոչ թե բժշկական, այլ քաղաքական տրամաբանություն կա». Նովակ Ջոկովիչ

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:23 / 29.06.2022ՍՊՈՐՏ
Նովակ Ջոկովիչ-առաջնություն

«Մեծ սաղավարտի» շարքի մրցաշարերի 20-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ բաց կթողնի ԱՄՆ-ի բաց առաջնությունը, քանի որ նախկինի պես չի ցանկանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

«Ներկայումս չպատվաստված մարդիկ չեն կարող մուտք գործել ԱՄՆ։ Ոչ պաշտոնական աղբյուրներից լսել եմ, որ որոշ մարդկանց դա հաջողվել է, մարդիկ, որոնք հայտնի չեն։

Սակայն ես երբեք նույնիսկ չէի փորձի մեկնել ԱՄՆ, եթե դա չթույլատրվեր։ Ամերիկյան անձնագիր կամ գրին-քարտ ունենալու դեպքում կկարողանայի խաղալ այնտեղ։ Հնարավոր է՝ դրա հետևում ոչ թե բժշկական, այլ քաղաքական տրամաբանություն կա, սակայն չէի ցանկանա խորանալ այդ հարցում: Հասկանում եք, թե ինչու»,- ասել է Ջոկովիչը Tennis Majors-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա