Logo

Ջոկովիչը ներկայացրել է 5-սեթանոց խաղերում հաղթելու իր բանաձևը

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:10 / 06.07.2022ՍՊՈՐՏ
Նովակ Ջոկովիչ-2022

«Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչ դուրս եկած Նովակ Ջոկովիչը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել այդ ստուգատեսին մասնակցելու ամբոողջ ընթացքում հաղթել 11 հինգսեթանոց հանդիպումներից 10-ում։

Նախօրեին սերբ թենիսիստը քառորդ եզրափակիչում 5:7, 2:6, 6:3, 6:2, 6:2 հաշվով առավելության է հասել իտալացի Յանիկ Սիների նկատմամբ։ 

«Շատ բան պայմանավորված է մրցակցի և խաղահրապարակի ծածկույթի գործոնով։ Սակայն որքան շատ ես հաղթում նման հանդիպումներում, այնքան հեշտ է շահել հաջորդ համանման մրցամարտը։ Եվ դա տրամաբանական է։

Հատկապես հեշտ է մրցել Սիների կարգի երիտասարդ խաղացողների հետ, որոնց չի վիճակվել հաճախակի անցկացնել 5-սեթանոց հանդիպումներ։ Սա նրա առաջին ելույթն էր «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչում և, մասնավորապես, կենտրոնական կորտում։

Այդ բոլոր գործոնները նշանակություն ունեն, սակայն դրանց ազդեցության աստիճանը պայմանավորված է մրցողների պատրաստվածությամբ»,- Ջոկովիչի խոսքն է մեջբերում ATP-ի մամուլի ծառայությունը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա