Logo

Նովակ Ջոկովիչն անվանել է իր ամենասկզբունքային մրցակցին

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:53 / 04.05.2022ՍՊՈՐՏ
Նովակ Ջոկովիչ-Նադալ

Աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը չի թաքցնում, որ իր հիմնական մրցակիցը եղել և մնում է իսպանացի Ռաֆայել Նադալը։

Անդրադառնալով մի քանի շաբաթվա ընդմիջումից հետո Նադալի՝ խաղահրապարակ վերադառնալու հանգամանքին՝ Ջոկովիչը նշել է. «Անշուշտ, դա հետաքրքրում է ինձ, քանի որ նա բոլոր ժամանակների իմ գլխավոր մրցակիցն է։ Նկատի ունեմ այն, որ առանձնապես չեմ մտածում դրա մասին, սակայն մենք արդեն բավական վաղուց չենք խաղացել նույն մրցաշարում։

Գիտեք, ժամանակները փոխվում են, ի հայտ են գալիս երիտասարդ խաղացողներ, ու երկուսս էլ ամեն ինչ անում ենք, որպեսզի մնանք վերին դիրքերում։ Կարծում եմ, որ մենք դեռ ուժեղ ենք, ինչը հաճելի է»,- Ջոկովիչի խոսքերը մեջբերել է Daily Express-ը։

Ջոկովիչը և Նադալը 58 հանդիպում են անցկացրել ATP մրցաշարերում, որոնցից 30-ում հաղթել է սերբ, իսկ 28-ում՝ իսպանացի թենիսիստը։ Նադալը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթել է 21, իսկ Ջոկովիչը՝ 20 անգամ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա