Չեմ կասկածում` բոլորն են հիշում այս թիմին, որտեղ ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրին Ալասան Պլեան, Մարիո Բալոտելին, Վիլան Սիպրիենը, Ժան-Միշել Սերին և Հաթեմ Բեն Արֆան։ Սակայն այդ ժամանակից ի վեր անցել է արդեն 4 տարի, իսկ այդ ընթացքում թիմը ոչ մի անգամ չի հայտնվել նույնիսկ առաջնության ուժեղագույն հնգյակում (8-րդ տեղ 17/18 մրցաշրջանում, 7-րդ տեղ 18/19-ում, 6-րդ տեղ 19/20-ում և 9-րդ տեղ նախորդ մրցաշրջանում): Ի՞նչ պատահեց «Նիսին», որը կռիվ էր տալիս ՊՍԺ-ի հետ, և ինչպե՞ս են նրանք պատրաստվում «վերածնվել» նոր մարզչի ու ղեկավարության օգնությամբ։
«Նիսում» 2 կարևոր փոփոխություն է տեղի ունեցել: Առաջինը բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆի կողմից ակումբի ձեռքբերումն է։ Բիզնեսմենը պատրաստ է հսկայական միջոցներ ներդնել թիմի զարգացման գործում․
«Մենք չենք ցանկանում ձեռք բերել ակումբ, որտեղ պետք է ամեն ինչ նորից կառուցել։ «Նիսը» այս առումով հիանալի նախագիծ է. նրանք ունեն արտակարգ մարզադաշտ, ժամանակակից մարզաբազա, զարգացած ենթակառուցվածքներ», – հայտարարել է Ռեթքլիֆը գործարքի ձևակերպումից առաջ։
Երկրորդ կարևոր իրադարձությունը Քրիստոֆ Գալտյեի ժամանումն է։ Չեմպիոնական մրցաշրջանից հետո «Լիլի» մարզիչը գլխավորեց «Նիսը»: Ֆրանսիացի մասնագետը հայտնի է երիտասարդների հետ գրագետ աշխատանքով։ Նրա օրոք են պայմանագրեր կնքել Վիկտոր Օսիմենը (գնվել է 22.4 մլն եվրոյով, վաճառվել է «Նապոլիին» 70 մլն եվրոյով), Սվեն Բոթմանը (գնվել է 8 մլն եվրոյով, Transfermarkt-ում ընթացիկ արժեքը՝ 28 մլն եվրո), Ջոնաթան Իկոնեն (գնվել է 5 մլն եվրոյով, ընթացիկ արժեքը՝ 30 մլն եվրո), Պիեռ Էմերիկ-Օբամեյանգը (գնվել է 1.8 մլն եվրոյով, վաճառվել 13 մլն-ով) Հետաքրքիր է, որ «Նիսը» 2-րդ տեղն է զբաղեցնում Լիգա 1-ի ակումբների մեջ՝ միջին տարիքային ցուցանիշով (23.1 տարեկան, ավելի երիտասարդ է միայն «Ռենի» կազմը ՝ 22.9 տարեկան)։
Ավելին, Գալտյեն գերազանց էր կատարում աշխատանքը նախորդ 2 թիմերում (երեք անգամ անընդմեջ թոփ-5-ում էր «Սենտ-Էտյենի» հետ, ոսկե և արծաթե մեդալներ էր նվաճում «Լիլի» հետ)։ Լիգա 1-ի պատմության մեջ ֆրանսիացին 17-րդ տեղում է այն մարզիչների շարքում, որոնք Լիգայում 100-ից ավելի հանդիպում են անցկացրել:
«Նիսը» նոր թիմ է կառուցում։ Ամառային տրանսֆերային պատուհանի ամենաակտիվ թիմերից մեկը հենց «Արծիվներն» են։ Ակումբն արդեն մի քանի կարևոր ձեռքբերում ունի ու կազմի խորությամբ սկսում է մրցակցել ՊՍԺ-ի ու «Մարսելի» հետ։
Դարպասի պաշտպանության համար արդեն 4-րդ մրցաշրջանն անընդմեջ պատասխանատուն լինելու է Վալտեր Բենիտեսը։ Թեև անցած մրցաշրջանում թիմը թույլ էր խաղում պաշտպանությունում, այնուամենայնիվ, արգենտինացին իր բարձրության վրա էր։ Նա առաջնության բոլոր դարպասապահների մեջ երրորդն է 1 հանդիպման ընթացքում միջին թվով սեյվերի ցուցանիշով։
Երիտասարդ Տեդի Բուլհանդան դժվար թե երկրորդ դարպասապահը լինի։ Այդ «պաշտոնը» կզբաղեցնի «Լոզանի» դարպասապահ Տոմաս Կաստելյան։ Երկու թիմերի միջև ակտիվ փոխգործակցություն կա, և «Նիսը» միշտ իր սաներին ուղարկում է Շվեյցարիա՝ փորձ ձեռք բերելու համար։
Պաշտպանական գծում թիմն ունի բավարար քանակությամբ խաղացողներ. յուրաքանչյուր դիրքում կա երկու ֆուտբոլիստ, որոնք կարող են առանց որակական ուժեղ կորստի հայտնվել խաղադաշտում:
Այսպիսով, գործող դեմքերից այստեղ է փորձառու բրազիլացի Դանտեն, որը ծանր վնասվածքի պատճառով բաց էր թողել նախորդ մրցաշրջանի 70%-ը։
Այստեղ են «Բարսելոնայից» գնված Ժան-Կլեր Տոդիբոն, «Բավարիայի» սան Ֆլավիուս Դանիլյուսը, Էնդի Պելմարը և Ռոբսոն Բամբուն, որոնք գրեթե խաղային պրակտիկա չէին ստանում անցած մրցաշրջանի վերջում: Ամենայն հավանականությամբ, Գալտյեն որպես կենտրոնական պաշտպանների մեկնարկային զույգ կընտրի «փորձ-երիտասարդություն» տարբերակը՝ ի դեմս Դանտեի և Տոդիբոյի։
Աջ եզրում կա հարձակմանը միտված Յուսեֆ Աթալը, որին վերջին երկու մրցաշրջանում խանգարում էին լուրջ վնասվածքները, բայց որը պատրաստ է ցույց տալ իր լավագույն որակները արդեն Գալտյեի օրոք։ Աջ եզրի մյուս ներկայացուցիչը Ժորդան Լոտոմբան է։ Ժորդանը ունիվերսալ է, մրցաշրջանի ընթացքում խաղացել է պաշտպանական գծի ողջ երկայնքով։ Քրիստոֆ Գալտյեն հաճախ է նշում, որ ունիվերսալությունը իր թիմի խաղացողների համար կարևորագույն հատկանիշներից մեկն է:
Ձախ եզրում հավասար պայքար է ծավալվելու ավելի հարձակողական ոճի Հասան Կամարայի ու «Լիոնից» ձեռք բերված ու հիմնականում մաքուր ձախ պաշտպան խաղացող Մելվին Բարդի միջև։
Դաշտի կենտրոնը այս տարի ամուր են պահելու միանգամից 2 նորեկներ։ Նախ «Նիսը» վաճառեց Պիեռ Լե-Մելուին, ապա միանգամից 2 ձեռքբերում կատարեց։
Մեր ընտրանին
«Մարսելում» խաղալու տարիներին շատերն էին գաբոնցուն համեմատում Պոլ Պոգբայի հետ։ Արդյունքում նա գնաց «Յուվենթուս», բայց հասնել ՊոգԲումի մակարդակին չստացվեց։ Հետո եղավ տեղափոխություն Անգլիա ՝ «Սաութհեմփթոն», «Ֆուլհեմ», ապա թուրքական գործուղում «Գալաթասարայ»։
Մարիոն հիմա վերադառնում է այնտեղ, որտեղ սկսել է ամեն ինչ։ Բայց այս անգամ Գալտյեի «Նիսում» նա կարևոր դեր է խաղալու և օգնելու է զարգանալ թիմի մյուս նորեկին։
Աթլետիկ տվյալների ու առաջատարի կարողությունների շնորհիվ ՊՍՎ-ի արդեն նախկին ավագը կարող է մեծ դերակատարում ունենալ Գալտյեի «Նիսում»։ Դրան էլ ավելացնենք այն փաստը, որ նրա կողքին խաղալու են փորձառու Մորգան Շնայդերլինն ու Մարիո Լեմինան։
Ֆրանսիացիները «Ռոմայից» վարձակալեցին Կլյուվերտ-կրտսերին հետագա գնման հնարավորությամբ։ «Նիսում» իսկապես խնդիրներ կային հարձակման եզրերում։ Հոլանդացու մրցակիցներն այդ դիրքում կլինեն 20-ամյա շվեյցարացի Դան Նդոյեն (նախորդ մրցաշրջանում անցկացրած 28 խաղում 1+1) և Լուկաս դա Կունյան (6+1): Կլյուվերտի ժամանումը կարող է փակել պրոբլեմային ձախ եզրը:
«Նիսի» գլխավոր տրանսֆերներից մեկը դարձավ «ԱԶ»-ի վինգեր Կալվին Սթենգսը։ Իրոք, զարմանալի գործարք իրականացրին ֆրանսիացիները։ Ընդամենը 15 մլն եվրոյով ձեռք բերել Նիդերլանդների ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկին՝ տպավորիչ է։
Սթենգսը խաղում է հարձակման աջ եզրում։ Մրցակցություն այդ դիրքում հոլանդացուն կառաջարկեն Ալեքսիս Կլոդ-Մորիսը և Միզիան Մաոլիդան։
Հարձակման գծում գործելու են 2 տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Կասպեր Դոլբերգը ԵՎՐՈ-ում ցուցադրեց իր լավագույն որակները։ Իսկ նրա խաղընկերը Նիսում ՝ Ամին Գուրին, նույնն ապացուցեց Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում (12 գոլ, 7 գոլային փոխանցում)։
Արծիվները այս տարի իրոք կարող են զարմացնել շատերին։ Թիմը ունի
«Նիսն» իրոք «վերածնվում» է ու լուրջ հայտ ներկայացնում ֆրանսիական ֆուտբոլի էլիտա մտնելու համար։ Մնում է՝ Գալտյեն օպտիմալ լուծումներ գտնի մեկնարկային կազմի հարցում և օգնի զարգանալ Ֆրանսիա ժամանած երիտասարդ տաղանդներին։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո