Logo

«Նրանք «Ռեալի» ամենակեղծավոր խաղացողներն են»․ Հրապարակվել է Պերեսի սկանդալային ձայնագրությունը

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 13.07.2021ՍՊՈՐՏ
florentino perez estuvo 10 dias sin hablarse con su amigo garcia ferreras - «Նրանք «Ռեալի» ամենակեղծավոր խաղացողներն են»․ Հրապարակվել է Պերեսի սկանդալային ձայնագրությունը

Իսպանական El Confidential պարբերականը հրապարակել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի՝ 15 տարվա վաղեմության սկանդալային ձայնագրությունը։ «Արքայական ակումբի» նախագահը քննադատական խոսքեր է ասում ակումբի ավագներ Ռաուլի ու Իկեր Կասիլյասի մասին։

«Կասիլյասը «Ռեալի» հասարակ դարպասապահ չէ։ Ի՞նչ կարող եմ ես ասել։ Նա նույնիսկ այդպիսին չի եղել։

Նա ամենամեծ կեղծավորներից է, մյուսը՝ Ռաուլն է։ Նրանք «Ռեալի» ամենակեղծավոր խաղացողներն են, առաջինը Ռաուլն է, հետո Կասիլյասը։ Նրանք շատ եսասեր են, դու չես կարող հույս դնել նրանց վրա ինչ-որ բանի համար»,-ասում է Պերեսը հրապարակված սկանդալային ձայնագրությունում։

Marca-ի փոխանցմամբ՝ Պերեսն այս հայտարարությունն արել է 2006 թվականին, երբ հրաժեշտ էր տվել «Ռեալի» նախագահի պաշտոնին։ Նա Ռաուլին համարել է իր պաշտոնանկության գլխավոր մեղավորներից մեկը։

Այս պահին Ռաուլն ու Կասիլյասը աշխատում են «Ռեալի» համակարգում։ Ռաուլը «Ռեալի» երկրորդ թիմի՝ «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» գլխավոր մարզիչն է, իսկ Կասիլյասը «Ռեալ Մադրիդ» հիմնադրամի գլխավոր տնօրենի օգնականն է։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա