Logo

ՉԼ-ի գլխավոր հայտնություններից մեկը մերժել է Պրեմիեր լիգայի 2 ակումբի

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:31 / 21.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսը մերժել է «Նյուքասլին» և «Մանչեսթեր Յունայթեդին»՝ հաղորդում է RMC Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նման որոշում կայացնելու գլխավոր պատճառն ուրուգվայցու՝ Չեմպիոնների լիգայում խաղալու ցանկությունն է:

Նշվում է, որ 22-ամյա ռմբարկուի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն:

Ընթացիկ մրցաշրջանում «արծիվների» կազմում Նունյեսն անցկացրել է 41 խաղ, խփել 34 գոլ ու կատարել 4 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա