Logo

Խաբիբն առաջարկել է ռևանշ-մենամարտ անցկացնել Շլեմենկոյի և Լոմբարդի միջև

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:56 / 08.04.2022Խառը մենամարտեր
Խաբիբ Նուրմագոմեդով

Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն 33-ամյա Խաբիբ Նուրմագոմեդովն առաջարկել է ռևանշ-մենամարտ անցկացնել ռուս Ալեքսանդր Շլեմենկոյի և կուբացի Հեկտոր Լոմբարդի միջև։

«Ո՞վ է հիշում այս գազանի կատարումները։ Երբ ես առաջին անգամ սկսեցի իմ ելույթներն արտասահմանում, Հեկտորն արդեն աստղ էր և միջին քաշային կարգում «ամպրոպ» էր ԱՄՆ-ում:

Ո՞րն է նրա դիմակայությունը Շլեմենկոյի հետ. լիգայի հետ պայմանագրերով Լոմբարդն ու Շլեմենկոն մեկական մենամարտ պետք է անցկացնեն:

Հետաքրքիր կլիներ տեսնել նրանց ռևանշ-մենամարտը»,- գրել է Նուրմագոմեդովը սոցցանցերում:

Շլեմենկոն դրական է արձագանքել Խաբիբի առաջարկին.

«Սա հիանալի գաղափար է: Ի՞նչ եք կարծում»,- գրել է Ալեքսանդրը սոցցանցերի իր էջերում:

2010 թվականի հոկտեմբերի 28-ին Շլեմենկոն Լոմբարդի հետ մենամարտել է Bellator չեմպիոնական գոտու համար, որում հաղթել է կուբացին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա