Logo

Նվանկվո Կանուն լեգենդ է նաև դաշտից դուրս. նրա ֆոնդը երեխաների կյանք է փրկում

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 11.06.2020ՍՊՈՐՏ
CYwXdl9W8AAAtgh - Նվանկվո Կանուն լեգենդ է նաև դաշտից դուրս. նրա ֆոնդը երեխաների կյանք է փրկում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:01

-

-

Նիգերիայի հավաքականի նախկին հարձակվող Նվանկվու Կանուն երբեք չի եղել թոփագույն հարձակվող, նա չի փայլել առանձնակի արդյունավետությամբ կամ ինչ-որ խաղային յուրահատուկ ձեռագրով։ Նա պարզապես 197 սմ հասակ ունեցող չափազանց նիհար հարձակվող էր։ Կանուն, չնայած իր հասակին, ոչ միշտ էր հաղթող դուրս գալիս երկրորդ հարկում մղվող պայքարում։ Սակայն Լոնդոնի «Արսենալի» մարզաշապիկը կրելու ընթացքում Կանուն դարձավ իսկական լեգենդ։

Կանուն իր անունը «զինագործների» պատմության մեջ ոսկե տառերով գրվեց սկզբունքային մրցակիցների՝ Լոնդոնի «Չելսիի» հետ մրցավեճում ցուցադրած խաղի շնորհիվ։ Կանուն «ազնվականների» դարպասը 3 գնդակ ուղարկեց, ինչն «Արսենալի» երկրպագուները մինչև այսօր համարում են ակումբի ամենապատմական պահերից մեկը։ Գոլերը՝ մեկը մեկից գեղեցիկ։

«Արսենալից» հետո Կանուն հասցրեց հանդես գալ նաև համեստ «Պորտսմութում», որի հետ նիգերիացին կարողացավ նվաճել Անգլիայի գավաթը։ Հիմա այս ամենի մասին քչերն են հիշում, գիտեն էին, հավանաբար, եզակիները։

Իսկ դուք գիտեի՞ք, որ Նվանկվու Կանուի կարիերան կարող էր ընդհատվել դեռևս 1996-ին։ Դեռևս «Այաքսում» հանդես գալու տարիներին, նա պարբերաբար ենթարկվում էր բժշկական հետազոտություններին։ Սկզբնական շրջանում նրա սրտի աշխատանքում լսելի էին ինչ-որ ձայներ։ Ավելի խորը հերազատությունները ցույց տվեցին, որ Կանուն ունի սրտի քիչ հանդիպող արատ։ Սրտի արտոայի անոթի փոխպատվաստման՝ ավելի քան 4 ժամյա վիրահատությունն ու 14-ամսյա վերականգնողական փուլը թույլ տվեցին Կանուին ևս 16 տարի վայելել ֆուտբոլի բերկրանքը։

Ծանր հիվանդությունը վերջնականապես հաղթահարելուց հետո Կանուն գտավ իր կյանքի առաքելությունը։ Դաշտից դուրս Նիգերիայի հավաքականի հարձակվողը զբաղվում էր կյանքեր փրկելով։ Իր հետ տեղի ունեցածը շատ լուրջ տպավորություն էր թողել նրա վրա։ 2000 թվականին նա ստեղծեց «Կանուի սրտի ֆոնդը», որը զբաղվում էր սրտի բարդ ու քիչ հանդիպող արատ ունեցող մարդկանց բուժելով։ Ֆոնդի ստեղծումից գրեթե անմիջապես հետո Կանուի կյանքում պատահեց ևս մեկ տպավորիչ դեպք։

«Ես դաժան մանկություն եմ ունեցել». Դելե Ալիին փոքր տարիքում որդեգրել են. ինչո՞ւ է նա անտեսում հարազատ ծնողներին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա