Logo

«Նոայի» առեղծվածային խաղերի շարքը շարունակվեց, «Փյունիկը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» անպարտելիության ռեկորդը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 20.11.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
noa ar - «Նոայի» առեղծվածային խաղերի շարքը շարունակվեց, «Փյունիկը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» անպարտելիության ռեկորդը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում հերթական հաղթանակները տոնելով, «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկն» ավելի ամրապնդեցին իրենց դիրքերն աղյուսակի առաջին երկու հորիզոնականներում:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Խաղացանկով նախատեսված 5 հանդիպումներից կայացան 4-ը (ինչպես նախապես հայտարարվել էր, «Սևանն» այդպես էլ չներկայացավ «Ալաշկերտի» հետ խաղին): Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Առաջնությունում կայացած 67 հանդիպումներից 30-ում հաղթել են դաշտի տերերը, 23-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 14-ում գրանցվել է ոչ-ոքի:

4 հանդիպումներում խփվեց 10 գոլ (միջինը՝ 2,5 գոլ մեկ խաղում): Առաջնությունում անցկացված 67 հանդիպումներում գրանցվել է 169 գոլ (միջինը՝ 2,52 գոլ մեկ խաղում):

2. «Փյունիկը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Եղիշե Մելիքյանի սաներն արդեն 11 խաղ անպարտելի են՝ կրկնելով ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշը: Այդ հանդիպումներում «Փյունիկը» վաստակել է 27 միավոր (8 հաղթանակ, 3 ոչ-ոքի)՝ 7 անգամ դարպասը պահելով անառիկ: Հետաքրքիր է, որ վերջին պարտությունը փյունիկցիները կրել են հենց «Արարատ-Արմենիայից» օգոստոսի 15-ին կայացած խաղում:

pyunik1 960x960 - «Նոայի» առեղծվածային խաղերի շարքը շարունակվեց, «Փյունիկը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» անպարտելիության ռեկորդը

3. Վիկտոր Բուլատովի նորամուտը «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնում անհաջող ստացվեց: Այս անգամ էլ «Նոային» չհաջողվեց խախտել տխուր ավանդույթն «Արարատ-Արմենիայի» հետ առաջնության հանդիպումներում, որոնցում ոչ մի կերպ չի կարողանում հաղթել մրցակցին: «Արարատ-Արմենիայի» հետ անցկացրած 13-րդ խաղում «Նոան» 9-րդ պարտությունը կրեց: Միայն 4 անգամ է «Նոային» հաջողվել մեկական միավոր վաստակել գրանցված ոչ-ոքիների շնորհիվ:

noah 1 960x640 - «Նոայի» առեղծվածային խաղերի շարքը շարունակվեց, «Փյունիկը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» անպարտելիության ռեկորդը

4. «Վանը» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ կրկնելով նախորդ առաջնությունում գրանցած իր վատագույն արդյունքը: Առաջնության վերջին 10 հանդիպումներում «Վանը» հաղթանակ չի տոնել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Դա ինչպես թիմի պատմության, այնպես էլ ընթացիկ առաջնության հակառեկորդ է: Վերջին 5 հանդիպումներում «Վանի» ֆուտբոլիստները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին: Թիմի գոլային երաշտը հասավ 528 րոպեի, որը գերազանցում է նախորդ առաջնությունում «Վանի» գրանցած վատագույն արդյունքը (488 րոպե):

van 1 960x960 - «Նոայի» առեղծվածային խաղերի շարքը շարունակվեց, «Փյունիկը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» անպարտելիության ռեկորդը

5. «Ուրարտուն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 3-րդ հաղթանակը տոնեց՝ 5 անպատասխան գնդակ ուղարկելով ԲԿՄԱ-ի դարպասը: Մինչ այդ Ռոբերտ Արզումանյանի սաները մեկնարկային երկու խաղերում խոշոր հաշվով պարտության էին մատնել «Նորավանքին» (3-0) ու «Սևանին» (4-1):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա