Logo

«Նոայի» գոլահարն ակումբ է վերադարձել

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 03.09.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
10.11.2019 NOAH vs Lori 12 - «Նոայի» գոլահարն ակումբ է վերադարձել

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» մամուլի ծառայությունը հետևյալ հայտարարությունն է տարածել․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոա»-ն կրկին պայմանագիր է կնքել 25-ամյա հարձակվող Մաքսիմ Մայրովիչի հետ:

Բարի վերադարձ Նոա ընտանիք»,- նշված է հրապարակման մեջ:

Ռուս ֆուտբոլիստը 2019 թվականի հուլիսին է «ԿամԱԶ»-ից տեղափոխվել «Նոա», որտեղ խաղացել է մինչև 2021 թվականի հունվար, ինչից հետո վարձավճարով միացել ռուսական «Ակրոնին»: Հայկական թիմի կազմում մասնակցել է 39 պաշտոնական հանդիպման, դարձել 16 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ, հռչակվել VBET Հայաստանի գավաթակիր:

«Նոան» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության մեկնարկային 4 մրցավեճից հետո վաստակել է 3 միավոր:

75 գոլի և 60 արդյունավետ փոխանցման հեղինակ ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա