Logo

Նոր ռեկորդակիրներ «Արարատ-Արմենիայում», «Լոռիում», «Փյունիկում»

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 22.02.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
152089755 949333515603473 1185899318205077110 o - Նոր ռեկորդակիրներ «Արարատ-Արմենիայում», «Լոռիում», «Փյունիկում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:12

-

-

Ամբողջությամբ հետաձգված 6-րդ տուրի հանդիպումներով մեկնարկեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածը:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, մեկ խաղում պարտվեցին: Առաջնությունում կայացած 56 հանդիպումներից 20-ում հաղթել են դաշտի տերերը, 22-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 14 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

60325986caa79 960x600 - Նոր ռեկորդակիրներ «Արարատ-Արմենիայում», «Լոռիում», «Փյունիկում»

5-րդ դեպքը ՀՀ առաջնություններում. 3 11մ հարված՝ միևնույն թիմի դարպասին

4 խաղում խփվեց 10 գոլ: Առաջնությունում կայացած 56 հանդիպումներում 124 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,21 գոլ մեկ խաղում:

29-րդ առաջնության գարնանային հատվածի գոլերի հաշիվը բացելու համար 32 րոպե պահանջվեց: Գոլի հեղինակը «Նոայի» ռմբարկու Վլադիմիր Ազարովն էր, որը 11մ հարվածով գրավեց «Վանի» դարպասապահ Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը:

Հետաքրքիր է, որ ընթացիկ առաջնության առաջին գոլն էլ խփվել էր 11մ հարվածով: «Վան» «Գանձասար-Կապան» հանդիպման 19-րդ րոպեին աչքի էր ընկել Ուիլֆրեդ Կուասի Էզան՝ խոցելով Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը:

19.02.2021 6th round NOAH 4 0 Van 17 960x640 - Նոր ռեկորդակիրներ «Արարատ-Արմենիայում», «Լոռիում», «Փյունիկում»

14-րդ գյումրեցին՝ ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»

2․ «Նոան» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 3-րդ հաղթանակը տոնեց: «Վանի» նկատմամբ 4-0 հաշվով տոնած հաղթանակով «Նոան» կրկնեց իր ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդը, որը գրանցվել էր նախորդ առաջնությունում «Շիրակի» հետ խաղում:

3․ «Արարատը» շարունակեց անպարտելի խաղերի շարքը՝ այն հասցնելով 7-ի: Այդ հանդիպումներում արարատցիները 15 միավոր են վաստակել: Վերջին 3 խաղերում «Արարատի» դարպասն անառիկ է մնացել:

4․ «Լոռիին» հաղթանակ պարգևած Եվգենի Սկոբլիկովը բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնությունում՝ դառնալով թիմի կազմում գոլ խփած ամենատարեց լեգեոնականը: Նա «Շիրակի» դարպասը գրավեց 30 տարեկան 225 օրականում: Նա գերազանցեց Կլաուդիր Մարինի Ջունիորի ցուցանիշը, որն աչքի էր ընկել 28 տարեկան 90 օրականում: Սկոբլիկովը «Լոռիում» գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստների ցանկում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականն Արթուր Ավագյանից (32 տարեկան 71 օրական) և Միհրան Մանասյանից (31 տարեկան 167 օրական) հետո:

153181794 4032882053412929 8959080398768793998 o 960x640 - Նոր ռեկորդակիրներ «Արարատ-Արմենիայում», «Լոռիում», «Փյունիկում»

Մորի Կոնեն ռեկորդ է սահմանել «Ուրարտուի» դեմ խաղում գրանցած դուբլից հետո

Կլաուդիր Մարինի Ջունիորն էլ ընդգրկվեց «Լոռիում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների ցանկում (28 տարեկան 198 օրական)՝ ցուցակից դուրս մղելով Արեգ Ազատյանին (28 տարեկան 155 օրական):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա