Logo

Նոր սկանդալ «Ատալանտայում». ինչու Գասպերինին փոխարինեց Իլիչիչին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 26.02.2021ՍՊՈՐՏ
ilicic atalanta u27wvlopjuir18qbtmz94dvk5 - Նոր սկանդալ «Ատալանտայում». ինչու Գասպերինին փոխարինեց Իլիչիչին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:44

-

-

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալի» դեմ խաղում փոխարինեց թիմի առաջատարներից մեկին՝ Յոսիպ Իլիչիչին՝ նրան խաղադաշտ դուրս բերելուց 30 րոպե անց:

Իլիչիչը մեկնարկային կազմում չէր հայտնվել, սակայն Դուվան Զապատայի վնասվածքն ու Լուիս Մուրիելի հոգնածությունը ստիպեցին Գասպերինիին խաղադաշտ դուրս բերել սլովենացուն: Սակայն 30 րոպե հետո Իլիչիչը կրկին հեռացավ խաղադաշտից, բայց ոչ թե դեպի պահեստայինների նստարան, այլ՝ ուղիղ հանդերձարան՝ առանց գլխավոր մարզչին ձեռք մեկնելու:

Ինչպես տեղեկացնում է Мarca-ն, Իլիչիչի փոխարինման պատճառը Գասպերինիի զայրույթն է եղել. «Աշխատի՛ր, ոչ թե ձեռքերդ բարձրացրու: Խաղընկերներդ ամեն ինչ անում են քեզ համար», – ասել է իտալացի մասնագետը:

Գասպերինիի հետ վիճել էր նաև Պապու Գոմեսը, որը հունվարին այդ կոնֆլիկտի պատճառով տեղափոխվեց «Սևիլիա»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա