Logo

Նորաձևության ապագան ու 2021-ի ակտուալ ոճերը. «Նույնիսկ Dior-ը սկսել է ներկայացնել ավելի հարմարավետ և առօրյա հագուստներ»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 30.03.2021Հոդվածներ
rrr - Նորաձևության ապագան ու 2021-ի ակտուալ ոճերը. «Նույնիսկ Dior-ը սկսել է ներկայացնել ավելի հարմարավետ և առօրյա հագուստներ»

Ոճն ավելին է, քան ձեր սանրվածքը, նորաձև վերարկուն կամ թանկարժեք կոշիկները։

Ոճն այն է, թե ինչպես ենք արտահայտում մեր ներքին էությունը: Սա ներառում է մեր բոլոր մտքերը, հույզերը, հետաքրքրություններն ու արժեքները: Արտաքինն արտացոլումն է այն ամենն, ինչ կա ներսում:

2021-ի ակտուալ ոճերի, ոճաբանի աշխատանքի, նորաձևության վրա համավարակի ազդեցության մասին Vnews-ը զրուցել է ոճաբան Մարիամ Մելիք- Բախշյանի հետ։

 

Մարիամ, ի՞նչ է ոճը և ո՞րն է ոճաբանի աշխատանքը

Ոճն անձի ինքնազգացողության, ինքնության ընկալումն է: Այն արտաքինին, ապրելակերպին ու նախասիրություններին համապատասխան համադրությունների ստեղծումն է: Ոճային լինելու գաղտնիքներից է նաև կազմվածքի համամասնությունները պահպանելը, գույների ներդաշնակ և տարբեր տեքստուրաների ճիշտ համադրությունը:

Ո՞վ է ոճաբանը

yyyyyyyyyyyy - Նորաձևության ապագան ու 2021-ի ակտուալ ոճերը. «Նույնիսկ Dior-ը սկսել է ներկայացնել ավելի հարմարավետ և առօրյա հագուստներ»tt 960x1440 - Նորաձևության ապագան ու 2021-ի ակտուալ ոճերը. «Նույնիսկ Dior-ը սկսել է ներկայացնել ավելի հարմարավետ և առօրյա հագուստներ»

Եթե խոսում ենք անձնական ոճաբանից, ապա այստեղ աշխատանքի էությունը հաճախորդի անձնական ոճի ստեղծումն է՝ համադրելով արտաքին տեսքի առանձնահատկությունները, ապրելակերպի պահանջները, ներքին տրամադրությունը, ցանկություններն ու նախասիրությունները՝ առաջարկելով ժամանակակից ոճային լուծումներ:

Երկու տարբեր մարդկանց ոճերը հիմնովին տարբեր են կախված ապրելակերպից. գործունյա և երեխա խնամող կնոջ համար տարբեր նպատակներ և լուծումներ են պետք:

Կյանքի տարբեր փուլերում ապրելակերպը փոփոխվում է և յուրաքանչյուր փուլի համար համապատասխան ոճ է պետք՝ կյանքի տվյալ փուլի ցանկություններն ու պահանջները բավարարելու համար:

Ընդունված է ասել, որ արտաքինն այդքան էլ կարևոր չէ

«Դուք երբեք երկրորդ հնարավորություն չեք ունենա առաջին տպավորություն թողնելու համար»:

Շատ հայտնի ասացվածքը լավագույն պատասխանն է այս հարցին: Արտաքինի ու ներքինի ներդաշնակությունն է կարևոր: Մեզ ընկալում են ելնելով նախևառաջ մեր տեսքի, հագուկապի, կոկիկության և ընդհանուր խնամվածության, այնուհետև միայն մարդկային որակներով և կրթվածությամբ:

Արտաքինն ամենաարագ ու ճիշտ ձևով արտացոլում է մարդու էությունը: Ցանկացած աութֆիտ ուղերձ է:

Շատերին թվում է անձնական ոճ ունենալն ու նորաձև լինելը ենթադրում է անհարմարավետություն, սակայն ոճային և հարմարավետ կերպարները միանշանակ համադրելի են, մանավանդ 2021-ին:

Արդյո՞ք կզարգանա անձի ճաշակը՝ նորաձևության տներին և լյուքս բրենդի հավաքածուներին հետևելով

Նորաձևության տների ու լյուքս բրենդերի նպատակը միայն հագուստի վաճառքն ու նորաձևության տենդենցները չեն, նրանք հասարակական, սոցիալական, քաղաքական և համամարդկային խնդիրների ու գաղափարներին են անդրադառնում իրենց ստեղծած հագուստի և շոուի միջոցով: Բնականաբար, նորաձևության բնագավառում ճաշակի զարգացման համար պարտադիր է հետևել նորաձևության տների հավաքածուներին, ոգեշնչվել և ցանկության դեպքում կիրառել նրանց առաջարկած լուծումները թեկուզ ավելի հասանելի գնային սեգմենտի առաջարկած իրերով։

ttr - Նորաձևության ապագան ու 2021-ի ակտուալ ոճերը. «Նույնիսկ Dior-ը սկսել է ներկայացնել ավելի հարմարավետ և առօրյա հագուստներ»

Իսկ ինչպե՞ս զարգացնել ճաշակն ու փոխել զգեստապահարանը

Անդադար ուսումնասիրելով և սովորելով, ինչպես կսովորեն օրինակ օտար լեզուն՝ քայլ առ քայլ: Անհրաժեշտ է ճանաչել սեփական մարմինը, կազմվածքի ձևը, ձեր տեսակին համապատասխան գունային գամման` սեփական յուրահատկությունները հաշվի առնելով։ Ովքեր այդ ճանապարհին են խորհուրդ կտամ ընթերցել Աննուշկա Ռիզի “Խելացի զգեստապահարան” գիրքը, որտեղ քայլ առ քայլ նկարագրված է այդ պրոցեսը։

Ինչպիսի՞ փոփոխություններ են նկատվում նորաձևության ասպարեզում համավարակից հետո

Վերջին մի քանի տարիներին նորաձևությունը ռադիկալ փոփոխությունների է ենթարկվել թե՛ սպառողի և թե՛ բրենդերի տեսանկյունից: Սպառողի պահանջը փոխվել է ապրելակերպի փոփոխության ֆոնին, իսկ բրենդերը փորձում են համապատասխան իրեր ստեղծել այդ պահանջմունքները բավարարելու համար: Օր՝ նույնիսկ Dior-ը, ով հայտնի է իր couture շքեղ զգեստներով և new look ոճի հանդերձանքով, սկսել է ներկայացնել ավելի հարմարավետ և առօրյա հագուստներ:

Ոճեր

Նորաձևության զարգացումներին հետևելով կարելի է եզրակացնել, որ ներքոնշյալ ոճային ուղղվածություններն առավել ակտուալ են՝

Վերադարձվել է 50, 60, 70, 80, 90-ականների շունչը՝ հագուստի, աքսեսուարների տեսքով

moda - Նորաձևության ապագան ու 2021-ի ակտուալ ոճերը. «Նույնիսկ Dior-ը սկսել է ներկայացնել ավելի հարմարավետ և առօրյա հագուստներ»

Մինիմալիստական ռոմանտիզմ

moda2 - Նորաձևության ապագան ու 2021-ի ակտուալ ոճերը. «Նույնիսկ Dior-ը սկսել է ներկայացնել ավելի հարմարավետ և առօրյա հագուստներ»

Ռոմանտիզմը հիանալիորեն համադրվում է տարբեր ոճերի հետ: Այն հիմա ավելի ունիվերսալ ու մինիմալիստական է դարձել: Ռոմանտիկ ոճի մինիմալիստական ​​տարբերակը ժամանակակից նորաձևության մեջ չափազանց գրավիչ և էլեգանտ է: Այն չի պահանջում լրացուցիչ ջանքեր սեփական կերպարի ավելորդ ծանրաբեռնման համար, այն ինքնաբավ է:

Մեկ այլ գերիշխող ուղղություն – կոպիտ, ոչ հարթ ու քիչ մշակված բնական կտորներից ստեղծված իրերը, հաճախ էթնիկ էլեմենտների օգտագործմամբ:

kk - Նորաձևության ապագան ու 2021-ի ակտուալ ոճերը. «Նույնիսկ Dior-ը սկսել է ներկայացնել ավելի հարմարավետ և առօրյա հագուստներ»

Ներքնազգեստ հիշեցնող ոճ 

Համավարակից հետո նորաձևության տները փորձում են բազմաֆունկցիոնալ լուծումներ գտնել: Հագուստը, որը հնարավոր է կրել տանը հարմարավետ հողաթափերով և սանրվածքով, կարելի է կրել նույնիսկ միջոցառման ժամանակ՝ ավելի ակցենտային և ներկայանալի բարձրակրունկներով՝ այսպիսով հեշտացնելով սպառողի գործը:

ner - Նորաձևության ապագան ու 2021-ի ակտուալ ոճերը. «Նույնիսկ Dior-ը սկսել է ներկայացնել ավելի հարմարավետ և առօրյա հագուստներ»

Մինիմալիզմ

oo - Նորաձևության ապագան ու 2021-ի ակտուալ ոճերը. «Նույնիսկ Dior-ը սկսել է ներկայացնել ավելի հարմարավետ և առօրյա հագուստներ»

Նորաձևության մեջ մինիմալիզմը բնութագրվում է որպես ոճ, որտեղ օգտագործվում է պարզ ձևվածք, աքսեսուարների նվազագույն քանակ, այն էլ չափազանց նուրբ, հանգիստ երանգավորում, և ամենակարևորը՝ բարձր որակի իրեր։

Մինիմալիզմն այս տարի նաև մեր պահանջներն է արտացոլում. ունենալ-գնել ոչ ավելին, քան մեզ պետք է: Բացի նորաձևության ուղղություն լինելուց, այն նաև գաղափարախոսություն է:

Sport Casual/Chic/altleisure 

ss - Նորաձևության ապագան ու 2021-ի ակտուալ ոճերը. «Նույնիսկ Dior-ը սկսել է ներկայացնել ավելի հարմարավետ և առօրյա հագուստներ»

Հարմարավետության և ճոխության համադրումն է: Երբ սպորտային հագուստը կրում ես առօրյայում և համադրում համարձակ լուքերում: Եվրոպական և սկանդինավյան street style-ում հաճախակի կհանդիպենք նման ոճը՝ համեմված տպավորիչ լուծումներով:

-Խոսենք համավարակի՝ նորաձևության ոլորտի վրա ազդեցության և փոփոխությունների մասին

 Եթե նախկինում մեծ խանութներն ու բուտիկների հիմնական վաճառքը տեղի էր ունենում օֆլայն ,ապա հիմա ռիթեյլը մեծամասամբ օնլայն է դարձել: Հարմարավետ կայքերը, օնլայն սպասարկման մշակույթը, առաքման ծառայությունները դարձել են առաջնային և շուկայում մրցունակ լինելու կարևոր նախապայմաններից մեկը:

-Ինչպե՞ս է փոխվել սպառողի վերաբերմունքը նորաձևությանը

Համավարակի ընթացքում փոխվել են սպառողի ապրելակերպը, ֆինանսական վիճակը և սպառողը նախապատվություն է տալիս առաջնային անհրաժեշտության ծախսերին՝ ակցենտայինի փոխարեն գնելով հարմարավետ, բազային և բազմաֆունկցիոնալ հագուստ:

«Գիտակցված սպառում» ասվածը նույնիսկ թրենդ է դարձել, որոշակի բրենդեր սկսել են շրջակա միջավայրի պաշտպանությանը ուղղված քայլեր կատարել, զբաղվել հնացած և չօգտագործվող իրերի վերամշակմամբ՝ այսպիսով ամեն կերպ երկարացնելով իրերի կյանքը։

Նավթից հետո նորաձևությունը շրջակա միջավայրին 2-րդ ամենաշատ վնաս հասցնող ոլորտն է:

Մարիամ, իսկ ինչպիսի՞նն է լինելու նորաձևությունն ապագայում 

Թերևս սա ամենաֆուտուրիստականն է, բայց տեխնոլոգիան մեծ դեր է ունենալու նորաձևության ապագայում։

Այն արդեն իսկ դառնում է դիջիթլ: Տեխնոլոգիաների օգտագործումը նորաձևության մեջ, գրաֆիկական լուծումներն ու 3d մոդելավորման իրերը թրենդային են մանավանդ համավարակից հետո:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա