Logo

Աննախադեպ իրադարձություն հայկական ֆուտբոլում․ VAR համակարգը հաջողությամբ կիրառվում է Fastex ՀՊԼ-ում (տեսանյութ, ֆոտո)

17:43 / 07.03.2023Հայկական ֆուտբոլ
null

VAR-ը Fastex ՀՊԼ-ում առաջին անգամ օգտագործվեց այս տարվա փետրվարի 24-ին՝ «Վան» - «Փյունիկ» խաղում: Համաշխարհային ֆուտբոլում VAR-ի (video assistant referee) ներդրումից 6 տարի անց համակարգը կիրառվեց նաև Հայաստանում: 

VAR-ի ներդրման աշխատանքները Հայաստանում մեկնարկել են 2022-ի փետրվարից: Ըստ ՀՖՖ և ՖԻՖԱ-ի մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանի՝ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները հայ մրցավարների հետ 2 փուլով սեմինարներ են անցկացրել: 5-օրյա առցանց դասընթացից հետո նրանք ժամանել են Հայաստան և տեղում իրականացրել գործնական աշխատանքներ: Տարեվերջին լիցենզավորվել է 10 մրցավար և մրցավարի 16 օգնական:

ՀՖՖ-ն ընտրել է VAR-ի կիրառման կենտրոնացված տարբերակը: Այսինքն՝ բոլոր մրցավարները խաղերին հետևում են կենտրոնական սենյակից: Համակարգը չի տեղափոխվում մի տեղից մյուսը: Իսկ անխափան եթերներն ապահովում է Vivaro Media-ն: Հեռուստաընկերությունը տեխնիկապես վերազինվել է, ավելացրել տեսախցիկների քանակը: Նախկին 5-ի փոխարեն այժմ խաղադաշտում աշխատում է 8 օպերատոր: Vivaro Media-ի տեխնիկական տնօրեն Հովհաննես Մանուկյանը նշում է՝ նկարահանող անձնակազմն անցել է վերապատրաստման դասընթացներ, որպեսզի կարողանա ճիշտ ֆիքսել խախտումները: Ըստ նրա՝ նկարահանող խմբի աշխատանքն այժմ կրկնապատկվել է: Եթե նախկինում նկարահանում էին միայն հեռուստադիտողի, ապա այժմ՝ նաև մրցավարների համար:

Իսկ ցանցային հեռարձակումն ու կապուղիների ապահովումն իրականացնում է Team Telecom Armenia-ն: Ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանի խոսքով՝ այս պահին կարող է հեռարձակել միանգամից 2-3 խաղ, իսկ հետագայում նպատակ ունեն ավելացնել ծավալը:

Vivaro Media-ի, Team Telecom Armenia-ի և Sony ընկերության հետ աշխատանքը համակարգել է ՀՖՖ-ն: Արդյունքն այսօր VAR-ի կիրառմամբ անցնող խաղերն են, որոնք նոր որակ են հաղորդում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգային:

Հեռարձակման բացառիկ իրավունքով Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները ցուցադրում է Vivaro Media-ն: Բացի այդ, միայն Vivaro Media-ի եթերում հեռուստադիտողը կարող է հետևել Եվրոպայի թոփ-5 լիգաների, Չեմպիոնների լիգայի, NBA-ի, NHL-ի, UFC-ի և թենիսի ամենակարևոր ու դիտարժան մրցաշարերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա