Logo

Նորայր Գյոզալյանը` եվրոգավաթների լավագույն ռմբարկուների ցանկում

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 20.07.2016Հայկական ֆուտբոլ
Norair Gyozalyan - Նորայր Գյոզալյանը` եվրոգավաթների լավագույն ռմբարկուների ցանկում

Թբիլիսիի «Դինամոյի» դարպասը Նորայր Գյոզալյանի խփած գոլը 2-րդն էր Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում և 3-րդը՝  եվրոգավաթների մրցաշարերում: «Ալաշկերտի» հարձակվողն ընդգրկվեց եվրոգավաթների մրցաշարերում արդյունավետությամբ աչքի ընկած ֆուտբոլիստների ցանկում:

Նորայր Գյոզալյանի գոլը «Դինամոյի» դարպասը (տեսանյութ)

Գյոզալյանն իր գոլերի հաշիվը բացել է անցյալ տարվա հուլիսի 9-ին շոտլանդական «Սենթ Ջոնսթոնի» հետ հյուրընկալվելիս կայացած Եվրոպա լիգայի մրցախաղում, որում «Ալաշկերտը» պարտվել էր 1:2 հաշվով: Եվ հենց Գյոզալյանի խփած գոլի շնորհիվ «Ալաշկերտը» հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց, քանի որ առաջին խաղում սեփական հարկի տակ հաղթել էր 1:0 հաշվով:

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է եվրոգավաթների մրցաշարերում առավել արդյունավետ ֆուտբոլիստների ցուցանիշները:

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԱԿՈՒՄԲԳՈԼ
1.Արարատ Հարությունյան«Շիրակ»5
2.Արսեն Ավետիսյան«Փյունիկ»4
3.Արամ Հակոբյան«Բանանց»4
4.Արմեն Սանամյան«Փյունիկ»3
5.Արմեն Շահգելդյան«Փյունիկ», «Միկա»3
6.Ռաֆայել Նազարյան«Արարատ», «Միկա», «Զվարթնոց»3
7.Արման Քարամյան«Փյունիկ»3
8.Արշակ Ամիրյան«Բանանց», «Կոտայք»3
9.Ֆոֆանա Բեկո«Շիրակ»3
10.Վիուլեն Այվազյան«Փյունիկ»3
11.Ժան Ժակ Բուգուհի«Շիրակ»3
12.Նորայր Գյոզալյան«Ալաշկերտ»3

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա