Logo

Նովակ Ջոկովիչը՝ Ադելաիդայի մրցաշարի հաղթող (տեսանյութ)

15:20 / 08.01.2023ՍՊՈՐՏ
null

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի տղամարդկանց մենախաղի 21-ակի հաղթող, աշխարհի 5-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը նվաճեց 2023 թվականի իր առաջին տիտղոսը:

Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում տեղի ունեցած ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչում Ջոկովիչը 6-7 (8-10), 7-6 (7-3), 6-4 հաշվով հաղթեց աշխարհի 33-րդ ռակետ, ամերիկացի Սեբաստիան Կորդային: Մրցախաղը տևեց 3 ժամ 8 րոպե:

Ադելաիդայի մրցաշարի մրցանակային ֆոնդը 642 735 դոլար է: Հաղթանակի համար Ջոկովիչը կվաստակի ավելի քան 94 հազար դոլար և 250 վարկանիշային միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա