Logo

Նոյեր. «Ցավալի է, որ Լյովի մեծ դարաշրջանն այսպես ավարտվեց»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 30.06.2021ՍՊՈՐՏ
Նոյեր. Ցավալի է որ Լյովի մեծ դարաշրջանն այսպես ավարտվեց scaled - Նոյեր. «Ցավալի է, որ Լյովի մեծ դարաշրջանն այսպես ավարտվեց»

Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն ամփոփել է Անգլիայի հավաքականի դեմ խաղը:

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ 2020-ի 1/8 եզրափակիչում Անգլիայի հավաքականը երկու անպատասխան գնդակ ուղարկեց գերմանացիների դարպասը՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր:

«Մենք լավ հնարավորություն ունեինք, ու հիմա հիասթափությունը մեծ է:

Այնպես չէ, որ Անգլիան անընդհատ մեր դարպասի դիմաց էր: Առաջին կեսում Վերները լավ պահ ուներ, իսկ հետո՝ Մյուլերը:

Երբ տեսա Լյովին, տխրեցի: Նա հիանալի անձնավորություն է, ու բոլորս ենք նրան պարտական: Շատ ցավալի է, որ նրա մեծ դարաշրջանն այսպես ավարտվեց»,- Suddeutsche Zeitung-ը մեջբերում է Նոյերի խոսքը:

Հիշեցնենք, որ Յոահիմ Լյովն ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր, որ ԵՎՐՈ 2020-ից հետո հեռանալու է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա