Logo

Նոյեր. «Լիխտենշտեյնը, Հայաստանն ու Իսլանդիան այն մրցակիցները չեն, որոնց դեմ պետք է խաղանք ԱԱ-ի փլեյ-օֆֆում»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 09.09.2021Հայկական ֆուտբոլ
Նոյեր. Լիխտենշտեյնը Հայաստանն ու Իսլանդիան այն մրցակիցները չեն որոնց դեմ պետք է խաղանք ԱԱ ի փլեյ օֆֆում - Նոյեր. «Լիխտենշտեյնը, Հայաստանն ու Իսլանդիան այն մրցակիցները չեն, որոնց դեմ պետք է խաղանք ԱԱ-ի փլեյ-օֆֆում»

Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն ամփոփել է հավաքականի սեպտեմբերյան խաղերը:

«Մենք նոր մարզչական շտաբ ունենք, նոր երիտասարդներ են միացել հավաքականին: Հնարավոր չէ ամեն ինչ միանգամից փոխել, բայց մենք ճիշտ ուղու վրա ենք: Ուզում ենք շարունակել նույն ոգով:

Իհարկե, Լիխտենշտեյնի, Հայաստանի ու Իսլանդիայի հավաքականներն այն մրցակիցները չեն, որոնց դեմ պետք է խաղանք ԱԱ-ի փլեյ-օֆֆում, բայց նրանց դեմ խաղերում հաղթանակը լավ ազդակ է:

Մեր նպատակն աշխարհի չեմպիոն հռչակվելն է»,- ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը մեջբերում է Նոյերի խոսքը:

Գերմանիայի հավաքականը սեպտեմբերյան խաղերի ընթացքում Լիխտենշտեյնի հավաքականին հաղթել է 2-0 հաշվով, Հայաստանի հավաքականին՝ 6-0, Իսլանդիայի հավաքականին՝ 4-0:

Գերմանացիները վաստակած 15 միավորով J խմբի առաջատարն են: Հայաստանի հավաքականը 11 միավորով երկրորդն է, 10 միավորով ռումինացիները երրորդն են:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա