Logo

«Նյուքասլը» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել Ռաֆինյայի դիմաց

17:08 / 03.05.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» շռայլ առաջարկ է ստացել բրազիլացի եզրային հարձակվող Ռաֆինյայի տրանսֆերի հարցով, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն:

26-ամյա ֆուտբոլիստն ընդգրկված չէ այն ֆուտբոլիստների ցանկում, որոնցից կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ազատվել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն նման առաջարկից հետո կարող է մտափոխվել: «Նյուքասլը» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել տեղափոխության դիմաց:

Հիշեցնենք, որ Ռաֆինյան 58 միլիոն եվրոյի դիմաց է 2022 թվականի ամռանն անգլիական «Լիդսից» է տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում անցկացրած 45 խաղում խփել է 10 գոլ, կատարել 11 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա