Logo

«Նյուքասլը» պատրաստ է ձեռք բերել Տեր Շտեգենի տրանսֆերային իրավունքները

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 05.11.2021ՍՊՈՐՏ
3127305 64101828 2560 1440 - «Նյուքասլը» պատրաստ է ձեռք բերել Տեր Շտեգենի տրանսֆերային իրավունքները

«Նյուքասլը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանին։

Ակումբը, որը գնվել է սաուդցիների կողմից, ցանկանում է մի քանի թոփ գործարք կատարել։ Նրանք բավարար գումար ունեն տրանսֆերների համար։ Միակ խնդիրը կարող է այս մրցաշրջանում բարձրագույն դիվիզիոնից հավանական դուրս մնալն առաջացնել։

«Նյուքասլի» նպատակներից մեկը «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենն է։ El National-ի հաղորդմամբ՝ անգլիական ակումբը 29-ամյա գերմանացու համար պատրաստ է 55 մլն եվրո վճարել։

Հավանական է, «Նյուքասլը» պատրաստ լինի ավելի շատ վճարել, քանի որ ղեկավարությունն ամեն գնով ցանկանում է ձեռք բերել նրան։

Դժվարը դարպասապահին համոզելն է։ Նա երջանիկ է «Բարսելոնայում» և բազմիցս նշել է, որ կատալոնական ակումբը կլքի միայն Գերմանիա վերադառնալու համար։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա