Logo

Օբամեյանգ․ «Հուսով եմ՝ մի օր կխաղամ այդ ակումբում»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 10.05.2020ՍՊՈՐՏ
NINTCHDBPICT000566941750 e1587743060584 scaled - Օբամեյանգ․ «Հուսով եմ՝ մի օր կխաղամ այդ ակումբում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:02

-

-

«Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը խոստովանել է, որ կցանկանար հանդես գալ Մադրիդի «Ռեալի» կազմում:

««Ռեալն» իմ սրտի ակումբն է, և ես խոսք եմ տվել պապիկիս, որ մի օր խաղալու եմ այնտեղ: Դա, հուսով եմ, տեղի կունենա»,- Օբամեյանգի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Արքայական ակումբը» դիմել է «Արսենալին» գաբոնցի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով։ 30-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:

Օբամեյանգը 2018 թվականի հունվարին է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Արսենալ»: Գործարքի արժեքը կազմել է 63,75 մլն եվրո: Նա Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 26 հանդիպման, խփել 17 գոլ ու կատարել 2 արդյունավետ փոխանցում:

«Արսենալը» մտափոխվել է Օբամեյանգի հարցում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա