Logo

Օբամեյանգը սպասում է «Բարսելոնայի» զանգին

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 21.07.2020ՍՊՈՐՏ
EcE 4CWXgAA6WZ5 - Օբամեյանգը սպասում է «Բարսելոնայի» զանգին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:59

-

-

«Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը ակնկալում է, որ «Բարսելոնան» ձեռք կբերի իր տրանսֆերը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։

Կատալոնական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում գանացի ֆուտբոլիստի նկատմամբ առաջնությունների վերսկսումից հետո։ Նա դիտարկվում է որպես «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի այլընտրանք։

Սա հավանական սցենար է, քանի որ իտալացիները կլորիկ գումար են պահանջում արգենտինացի հարձակվողի դիմաց, ինչպես նաև ցանկանում են գործարքում ներառել Ժունիոր Ֆիրպոյին։

Օբամեյանգի պայմանագիրը սպառվում է 2021 թվականին, ու իսպանացիները կարող են համեմատաբար ցածր գնով գնել նրան կամ էլ մյուս տարի նրան թիմ հրավիրել անվճար։ Հենց այդ պատճառով էլ ֆուտբոլիստը չի շտապում թարմացնել պայմանագիրը «զինագործների» հետ ու սպասում է գործողությունների «կապտանռնագույններից»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա