Logo

Օբամեյանգը՝ «Տոտենհեմ» չկայացած տեղափոխության մասին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 13.11.2021ՍՊՈՐՏ
Օբամեյանգը՝ Տոտենհեմ չկայացած տեղափոխության մասին - Օբամեյանգը՝ «Տոտենհեմ» չկայացած տեղափոխության մասին

«Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ մոտ է եղել Լոնդոնի «Տոտենհեմ» տեղափոխությանը:

«Մի քանի տարի առաջ ես մոտ էի «Տոտենհեմի» հետ պայմանագիր կնքելուն: Չգիտեմ՝ ինչ եղավ, բայց հիմա ես խաղում եմ «Արսենալում»:

Այդ ժամանակ դեռ խաղում էի «Սենտ-Էթյենում»: Ինձ հրավիրեցին Լոնդոն, առաջարկեցին այցելել «Տոտենհեմի» մարզաբազա: Ամեն ինչ լավ անցավ: Սակայն հաջորդ օրը նրանք ինձ չզանգեցին: Բայց նորմալ է… Ես ուրախ եմ, որ ամեն բան այսպես ստացվեց: Ուրախ եմ «Արսենալում» խաղալու համար»,- Sky Sports-ը մեջբերում է Օբամեյանգի խոսքը:

Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն «Արսենալի» մարզական պատիվը պաշտպանում է 2018 թվականից: Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում գաբոնցին անցկացրած 10 խաղում դարձել է 4 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա