Logo

Օգանեսյան. «Կարող էի ձմռանը տեղափոխվել, բայց որոշակի հանգամանքների բերումով չստացվեց»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:45 / 06.07.2022ՍՊՈՐՏ
null

Մոսկվայի «Սպարտակից» վարձավճարով «Օրենբուրգ» տեղափոխված 20-ամյա եզրային հարձակվող Ստեփան Օգանեսյանը նոր ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է գործարքից:

«ՕՐԵՆԲՈՒՐԳ» ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ թիմին միանալու համար: Կարող էի ձմռանը տեղափոխվել, բայց որոշակի հանգամանքների բերումով չստացվեց։

Մարզումները շատ հետաքրքիր են, ես շատ նոր բաներ եմ սովորում, բարդություններ չկան»։

ՌՊԼ-Ի ԱՌԱՋԻՆ ՏՈՒՐՈՒՄ «ՍՊԱՐՏԱԿԻ» ԴԵՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Իմ տրամադրությունն առանձնահատուկ կլինի: Այսպես ասենք՝ իմ նախկին թիմը: Կփորձենք հաղթել, լավ ֆուտբոլ ենք ցուցադրելու»,- ասել է Օգանեսյանը:

Օգանեսյանը 1 մրցաշրջան վարձավճարով կանցկացնի «Օրենբուրգում», որից հետո թիմը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու առաջնային իրավունք կունենա:

Ավելի վաղ Օգանեսյանն «Օրենբուրգի» կազմում նորամուտի խաղում գրավել էր թուրքական «Գազիանտեպի» դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա