Logo

Ստեփան Օգանեսյանը կտեղափոխվի ՌՊԼ-ի թիմ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:25 / 27.06.2022ՍՊՈՐՏ
Ստեփան Օգանեսյան

«Օրենբուրգի» սպորտային տնօրեն Դմիտրի Անդրեևը հայտնել է, որ Մոսկվայի «Սպարտակ-2»-ի վինգեր Ստեփան Օգանեսյանը վարձավճարով կտեղափոխվի իրենց ակումբ:

«Դետալներ են մնացել, բայց ամեն ինչ կարգին է: Ստեփան Օգանեսյանը վարձավճարով կտեղափոխվի «Օրենբուրգ»,- ասել է Անդրեևը «Чемпионат»-ի հետ զրույցում։

20-ամյա հայ ֆուտբոլիստը 2019 թվականից խաղում է «Սպարտակ-2»-ում: 2021/2022 մրցաշրջանում Օգանեսյանը Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում մասնակցել է 35 հանդիպման և խփել 6 գոլ:

Հիշեցնենք՝ «Օրենբուրգը» 2022/2023 մրցաշրջանում կխաղա Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա