Logo

Օգտատերը ճիշտ է գուշակել Թուրքիա – Իտալիա խաղի հաշիվը, գոլերի հեղինակներին, այդ թվում՝ ինքնագոլի

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 12.06.2021ՍՊՈՐՏ
ճիշտ է գուշակել Թուրքիա Իտալիա խաղի հաշիվը գոլերի հեղինակներին այդ թվում՝ ինքնագոլի - Օգտատերը ճիշտ է գուշակել Թուրքիա - Իտալիա խաղի հաշիվը, գոլերի հեղինակներին, այդ թվում՝ ինքնագոլի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՎՐՈ 2020-ի բացման խաղում Իտալիայի հավաքականը 3 անպատասխան գնդակ է ուղարկել թուրքերի դարպասը:

ԵՎՐՈ 2020-ի պաշտոնական թվիթերյան էջը հաղորդում է, որ օգտատերերից մեկը ճիշտ է գուշակել խաղի հաշիվը, գոլերի հեղինակների անունները, այդ թվում՝ ինքնագոլի:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը հաղթեց 3-0 հաշվով: Առաջին գոլն ինքնագոլ էր՝ Դեմիրալի կատարմամբ: Այնուհետև աչքի ընկան Չիրո Իմոբիլեն ու Լորենցո Ինսինյեն:

Երկրպագուները զարմացած են, թե ինչպես է նման բան հնարավոր: Նրանք հորդորում են ՈՒԵՖԱ-ին ինչ-որ յուրահատուկ մրցանակով պարգևատրել այս իրադարձությունների շարքը գուշակած օգտատիրոջը:

«Բրավո՞… Նրան գումար ուղարկեք»,- գրել է օգտատերերից մեկը:

«Գազպրոմ» ընկերությունն էլ, որը ԵՎՐՈ 2020-ի հովանավորներից է, իրադարձությունները ճիշտ գուշակած երկրպագուին խոստացել է մրցաշարի պաշտոնական գնդակ նվիրել:

Որոշ երկրպագուներ մինչև հիմա էլ չեն հավատում, որ նման բան հնարավոր է: Նրանք կարծում են՝ տվյալները կեղծված են: Արդարության համար նշենք, սակայն, որ Թվիթերում գրառում խմբագրելու հնարավորություն չկա. ջնջել հնարավոր է, խմբագրել՝ ոչ:

«Մեծ թվով մարդիկ իմ անձնական տվյալներով կեղծ էջեր են բացում Թվիթերում, Ֆեյսբուքում ու Ինստագրամում: Ես ֆուտբոլային փորձագետ չեմ, ու պարզապես բախտս բերել է: Մի՛ լսեք այդ մարդկանց: Սոցիալական հարթակում սա իմ միակ հաշիվն է»,- գրել է հաջողակ օգտատերը, որի փառքը փորձում են վայելել այլք:

*Լուսանկարում հաջողակ օգտատիրոջ դեմքն է, որը ֆոտոշոփի միջոցով միաձուլել են Թուրքիա – Իտալիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Լեոնարդո Սպինացոլայի մարմնին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա