Logo

Էդմոնդ Նազարյանի 4-րդ եվրոպական ոսկին (տեսանյութ)

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:05 / 29.06.2022Ըմբշամարտ
Էդմոնդ Նազարյան

Անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդը, ոսկե մեդալ է նվաճել Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

63 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում կրտսեր Նազարյանը 11։2 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Արսլանբեկ Սալիմովին։ Բուլղարական ԲԿՄԱ ակումբի հայ սանը որոշիչ հանդիպման ելքը գործնականում վճռել է առաջին մրցափուլում, որն ավարտել է 8:2 հաշվով:

Նազարյանը վստահ հաղթանակներ է տարել նաև առաջնությունում անցկացրած մյուս երեք գոտեմարտում, որոնցում հաջորդաբար առավելության է հասել հունգարացի Դավիդ Միխայ Մանյիկի (11։0), թուրք Ազատ Սարիյարի (8։0) և Ֆրանսիան ներկայացնող Յանիս Դրիս Նիֆրիի (9։0) նկատմամբ։

Երկու տարի առաջ՝ կրկին Հռոմում, Նազարյանը դարձել էր մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, բայց մինչև 55 կգ քաշային կարգում։ Օլիմպիական կրկնակի չեմպիոնի որդին նախկինում երկու անգամ դարձել է նաև պատանիների Եվրոպայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա