Logo

«Օլիմպիական խաղերում միշտ անակնկալներ են լինում». Սահակյանը՝ վարկանիշային մրցաշարի ու Տոկիոյի մասին

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 11.05.2021Ըմբշամարտ
Բացառիկ
karen aslanyan european championships1 - «Օլիմպիական խաղերում միշտ անակնկալներ են լինում». Սահակյանը՝ վարկանիշային մրցաշարի ու Տոկիոյի մասին

Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականն այս ամռանը կայանալիք Օլիմպիական խաղերում ներկայացնելու է 4 մարզիկ՝ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) ու Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

VNews-ի հետ զրույցում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը ամփոփեց Սոֆիայում կայացած համաշխարհային վարկանիշային մրցաշարը, որտեղ մեր 4 մասնակիցներից երկուսը՝ Արմենը ու Կարենը, մտան եզրափակիչ՝ այդ կերպ նվաճելով ուղեգրեր:

«Արթուր Շահինյանը նույնպես կարող էր որակավորվել Օլիմպիական խաղերի համար: Նա շատ մոտ էր ուղեգրին, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Պոտենցիալ հնարավորություն ուներ շվեդ մարզիկին հաղթելու ու առաջ շարժվելու: Ունեինք հնարավորություն 5-րդ ուղեգիրը նվաճելու: Դավիթ Օվասապյանը նույնպես լուրջ հավակնորդ էր, նա աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում հաղթել էր ուկրաինացի ըմբիշին, բայց այստեղ վերջին վայրկյաններին միավոր տվեց»:

Սահակյանն ընդգծեց, որ մեր բոլոր մարզիկներից էլ ուղեգրեր ակնկալում էին: Իսկ հարցին՝ ինչու՞ չկայացան եզրափակիչ գոտեմարտերը, մարզիչը ասաց, որ բոլորի նպատակը վարկանիշն էր, իսկ մնացած պատասխանները կտան Օլիմպիական խաղերը, որտեղ մի քանի մեդալ է ակնկալում:

meliqyan shahinyan 960x960 - «Օլիմպիական խաղերում միշտ անակնկալներ են լինում». Սահակյանը՝ վարկանիշային մրցաշարի ու Տոկիոյի մասին
Արթուր Շահինյանի ու Արմեն Մելիքյանի նախավարժանքը Սոֆիայում

«Կարեն Ասլանյանը ու Արմեն Մելիքյանը կարող են պայքարել Օլիմպիական խաղերի մեդալների համար: Դրա համար մենք ժամանակ ունենք, որպեսզի ուսումնասիրենք հակառակորդներին ու գնանք Տոկիո մեդալների հետևից: Օլիմպիական խաղերը մնում են Օլիմպիական խաղեր՝ իր անակնկալներով, հետաքրքրությամբ: Այդ պատճառով հնարավոր չէ ասել՝ ով կհաղթի կամ մեդալ կնվաճի: Մեր նպատակն էլ Օլիմպիական խաղերից մեդալներով վերադառնալն է:

Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը իրենց լավ են զգում, շարունակում են նախապատրաստությունը՝ ըստ ծրագրավորվածի: Օլիմպիական խաղերից առաջ ունենք միջազգային մրցաշարեր, հավաքներ տարբեր հավաքականների հետ: Սակայն դեռևս հստակություն չկա կորոնավիրուսի համաճարակի պատճառով. ամեն ինչ կարող է հետաձգվել: Առաջիկա օրերին պարզ կլինի:

Wrestling World Championship 2018 training 16 960x640 - «Օլիմպիական խաղերում միշտ անակնկալներ են լինում». Սահակյանը՝ վարկանիշային մրցաշարի ու Տոկիոյի մասին

Սահակյանը նաև շեշտում է երիտասարդ մարզիկների դերը հավաքականում. 2024-ի Փարիզի Օլիմպիական խաղերի համար արժանի սերունդ է գալիս:

«Երիտասարդները պետք է փոխարինեն մեծերին: Բայց դա պետք է կատարվի այնպես, որ նրանք հնարավորություն ունենան մեծահասակներից վերցնել նրանց փորձը, մեծերն էլ վերցնեն երիտասարդների ցանկությունը: Հավաքականը առանց այդ երկու գործոնի չի կարող:

Շատ լավ սերունդ է գալիս ու մենք մեծ հույսեր ենք կապում երիտասարդների հետ»:

Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացված է եղել 4 հունահռոմեական ոճի ըմբիշով: Նրանցից արծաթե մեդալակիր դարձավ Միհրան Հարությունյանը (66 կգ), իսկ մեր պատվիրակության միակ ոսկին նվաճեց Արթուր Ալեքսանյանը (98 կգ:)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա