Logo

«Օլիմպիական ոսկու փոխարեն մարմարե շիրմաքար». «0» համարով միակ ֆուտբոլիստի տխուր պատմությունը

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 23.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
skdkkdkskds - «Օլիմպիական ոսկու փոխարեն մարմարե շիրմաքար». «0» համարով միակ ֆուտբոլիստի տխուր պատմությունը

Շոտլանդական «Աբերդինի» ֆուտբոլիստները հերթական մարզումից հետո գնում էին դեպի ավոտկայանատեղի։ Բոլորը բացի Ֆիլ Մաքգուայերից։ Շոտլանդացի ֆուտբոլիստի հետևից հասավ նրա թիմակիցը՝ մարոկկացի հարձակվող Հիշամ Զերուալին ու ասաց. «Ես նոր մեքենա եմ գնել. մուրազ է, ոչ թե ավտոմեքենա։ Գնանք՝ քեզ տուն կհասցնեմ», – երեխայի նման ցատկոտում էր տեղում Հիշամը։ Նա Ֆիլին ուղեկցեց նոր Mercedes կաբրիոլետի մոտ, սակայն Ֆիլը հրաժարվեց նստել՝ «դրսում դեկտեմբերն է, գժվե՞լ ես» խելքին մոտ պատճառաբանությամբ։

Մարոկկացին պնդում էր , որ մեքենայի նստելատեղերը տաքացվում են և հրաժարվելու կարիք չկա։ «Նա ապրում էր այդ օրով ու այդ պահին՝ երբեք չմտածելով հետևանքների մասին, չէր վախենում քննադատություններից ու թարս հայացնքերից։ Հակառակը. նման իրավիճակները ստիպում էին հետ չկանգնել երբեմն անհարկի որոշումներից: Օրինակ, այդ օրը նա հեռացավ ֆանտաստիկ արագությամբ՝ առանց մտածելու, որ կարող է վթարի ենթարկվել», – ընկերոջ մասին պատմում է Ֆիլ Մաքգուայերը։

Հիշամ Զերուալիի համար ոգեշնչման մեծ աղբյուր հանդիսացավ նոր հազարամյակը։ 2000 թվականին Մարոկկոյի հավաքականը դուրս եկավ Սիդնեյի օլիմպիական խաղեր, իսկ հարձակվողն այդ թիմի անվիճելի առաջատարն էր Ավստրալիա մեկնելուց էլ 6 ամիս առաջ ֆուտբոլիստը գտել էր իր երկրորդ կեսին՝ ակումբներից մեկում հանդիպելով երիտասարդ շոտլանդուհի Լեոնային։ Նրանց միջև սկսված սիրավեպը հիանալի ազդեց ֆուտբոլիստի վրա։ Սիրուց էրված Հիշամը խաղադաշտում անհավանական բաներ էր անում։

141204 hicham zerouali 04 960x540 - «Օլիմպիական ոսկու փոխարեն մարմարե շիրմաքար». «0» համարով միակ ֆուտբոլիստի տխուր պատմությունը

«Ոչ միշտ է հնարավոր դաշտում տեսնել նման խելացի խաղացողների։ Հիշամի արագությունն ու կատարյալ շարժումները կարող էին կոտրել ցանկացած պաշտպանություն»,- նրա մասին այսպես էր ասել դանիացի մարզիչ Էբբե Սկովդալը։ Տաղանդավոր ֆուտբոլիստով շատերն էին հետաքրքրված։ «Աբերդինում» անցկացրած հիանալի կես մրցաշրջանի ընթացքում նրանով սկսեցին հետաքրքրվել  «Վալենսիան» ու Լևերկուզենի «Բայերը»։

Շտոլանդիայի գավաթի խաղարկության «Սենթ Միրրենի» դեմ խաղում հատկապես, Հիշամ Զերուալին անորսալի էր։ Մարոկացի ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավեց ավելի քան  35 մետր հեռավորությունից կատարած տուգանային խելահեղ հարվածով։ Տրիբունաները  վանկարկում էր նրա անունը, բոլորը խենթացել էին այդ փառահեղ հարվածից, իսկ  ոգևորված Հիշամը խաղադաշտում սալտո կատարեց և համբույր ուղարկեց իր սիրելիին։

Զերուալին փայլուն մրցաշրջան անցկացնելուց հետո ազատվեց 47 -րդ համարի մարզաշապիկից ու փոխարենը վերցրեղ 0 թիվը։ Այդ քայլից հետո ֆուտբոլիստի երկրպագուների թիվն զգալիորեն աճեց, իսկ Օլիմպիական խաղերի մասնակցությունը նա համարում էր կարիերայի ու իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը։ Ամեն ինչ հիանալի էր ընթանում, բայց վրա հասավ 2000 թվականի օգոստոսի 24-ին նախատեսված «Մոտերվելի» դեմ հանդիպումը։ Այդ խաղից հետո հարձակվողը պետք է թռչեր Ճապոնիա ՝ Մարոկկոյի հավաքականի ուսումնամարզական հավաքին, որը պետք է տեղի ունենար Օլիմպիական խաղերից առաջ:

Մեր ընտրանին

«Հանկարծ ճակատիս մեկը զենք պահեց». Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստի պատմությունը

«Սրտից թույլ Շիկը». ԵՎՐՈ 2020-ի դեռևս ամենաշքեղ գոլի հեղինակի ոգեշնչող պատմությունը

«Սպորտային գլխավոր առեղծվածը». Տոկիոյի Օլիմպիական խաղերի հերոսը անհետացավ, կինը խելագարվեց, ընտանիքն աղքատացավ

«Մոտերվելի» խաղացողները մոտիվացիայի պակաս չունեին. թիմը նոր մրցաշրջանում դեռ հաղթանակ չուներ և ցանկանում էր վրեժ լուծել «Աբերդինից», քանի որ մի քանի ամիս առաջ պարտվել էր 5-6 հաշվով։ Դաշտում սկսված պայքարը ոչ այլ ինչ, քան խուլիգանություն համարել հնարավոր չէ։ Ամենից շատ տուժեցին տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստները։ «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Գեդ Բրենանի հրեշավոր սահակնումից Զերուալին ընկավ խոտածածկին։ Նրան դաշտից դուրս բերեցին միայն պադգարակներով։ Կրկնակի կոտրվածք, ինչը նշանակում էր մի բան՝ հրաժեշտ Օլիմպիական խաղերին: Մարոկկացիները պատասխանատու մրցաշարում 3 պարտություն կրեցին Սիդնեյում։ Հիշամը վնասվածքի պատճառով վիրահատվեց և միայն վեց ամիս անց վերադարձավ խաղադաշտ: Նա շատ ծանր էր տանում կրած պարտությունները , և նույնիսկ աղջկա ծնունդը չկարողացավ օգնել նրան դուրս գալ դեպրեսիայից։

Aberdeen 00 01 Zerouali b 960x816 - «Օլիմպիական ոսկու փոխարեն մարմարե շիրմաքար». «0» համարով միակ ֆուտբոլիստի տխուր պատմությունը

Այն, որ Զերաուլին տարօրինակ կերպար էր՝ գաղտնիք չէր որևէ մեկի համար, սակայն գնալով ճնշումը սկսեց մեծանալ։ Նախկինում նա երբեք չէր ուշանում պարապմունքերից, սակայն վնասավծքից հետո կյանքը նրա համար, կարծես ավարտված էր. նա կարող էր նույնիսկ չգալ մարզումներին։Նրա դեպրեսսիայի խորացաման պատճառներից մեկն էլ «0» համարից հրաժարվելն էր, (Շոտլանդալան ֆուտբոլի լիգան արգելեց ֆուտբոլիստներին հանդես գալ այդ խաղահամարով։ Հիմա օրենքը գործում է ամբողջ Բրիտանիայում) որով նա խաղադաշտում հրաշքներ էր գործում։ Բացի դրանից, վնասվածքի պատճառով բժիշկները արգելեցին նրան խաղադաշտում սալտո կատարել։ Վռերադարձից հետո նա «Դանդիի» հետ առաջին իսկ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, սակայն առանց սալտոների. երևում էր, որ ֆուտբոլիստի մելանխոլիան զարգանում է։ Նա գրեթե կորցրել էր իր ոգեշնչման աղբյուրները , որոնցով միշտ հաղթանակներ էր տանում։

Այս ամենից դրդված՝ հարձակվողը փորձեց փոխել մթնոլորտը և, որպես ազատ գործակալ, մեկնեց ԱՄԷ, որտեղ պայմանագիր ստորագրեց «Ան -Նասրի» հետ: «Դուբայում մենք թագավորների պես էինք ապրում: Հսկայական բնակարան, շքեղություն, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ այնքան խորթ էր և անհոգի: Հիշամը հազվադեպ էր տանը լինում, իսկ վերադառնալիս բողոքում էր զգացմունքային ծանր վիճակից: Աստիճանաբար մենք այնքան հեռացանք, որ ես վերցրեցի աղջկաս և վերադարձա Շոտլանդիա», – լացակումած պատմում էր ֆուտբոլիստի ընկերուհին։

Զերաուլին նույնպես չդիմացավ ու վերադարձավ Մարոկկո։ Տանը նա վերջապես ուշքի եկավ ու հասկացավ, որ ոչ միայն նպատակները , այլև ընտանիքը կարող էր երջանկացնել մարդուն։ Ֆուտբոլիստը գրեթե ամեն ժամ խոսում էր հոր ու եղբայրների հետ և տարին մի քանի անգամ գնում էր դստեր մոտ: 2003 թվականին նա, կարծես վերադարձավ իր լավագույն մարզավիճակին՝ նվաճելով Մարոկկոյի գավաթը։ Նա երկարատև դադարից հետո հրավեր ստացավ նաև ազգային հավաքական։

141204 hicham zerouali 17 960x543 - «Օլիմպիական ոսկու փոխարեն մարմարե շիրմաքար». «0» համարով միակ ֆուտբոլիստի տխուր պատմությունը

Հաջորդ օրը նա, ոգեշնչված իր հաղթանակից, շտապում էր օդանավակայան `դիմավորելու Լեոնային և դստերը՝ Անիսային: Ռաբաթից դուրս գալու ճանապարհին նա ընկավ փոսի մեջ, կորցրելց մեքենայի կառավարումն ու  բախվեց ծառին։ Թեպետ բժիշկները լույսի արագությամբ հասան դեպքի վայր, բայց արդեն ուշ էր. Զերուալին մահացել էր տեղում: Աֆրիկացին ընդամենը 27 տարեկան էր։

«Ես չէի կարող հավատալ դրան, իմ գլխում չէր տեղավորվում: Նույնիսկ թաղմանը չմասնակցեցինք:  Անիսան, երբ տեսավ իր հայրիկի եղբորը ՝ Հաքիմին ասաց «հայրիկ», քանի որ նա կրում էր հոր գլխարկից։ Ահավոր էր պատկերացնելը, որ մի օր ես աղջկաս պետք է պատմեի Հիշամի մահվան պատմությունը», -պատմում էր ֆուտբոլիստի ընկերուհին։

Նրա մահից մեկ տարի անց «Աբերդինի» երկպագուները  նրա հիշատակին ստադիոնի դիմաց կանգնեցրին Հիշամի հաջողության գրավականը՝  «0» թվի արձանը։ Անհաջողությունները ոչնչացրին նրա կարիերան ու դարձան ողբերգության պատճառ, սակայն երկպագուները երբեք չմոռացան Հիշամ Զերաուլիի անզուգական ժպիտն ու խաղադաշտում գործած հրաշքները։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա