Logo

Օլիվեր Կան. «Կոմանը համաշխարհային կարգի խաղացող է»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:32 / 05.09.2022ՍՊՈՐՏ
Օլիվեր Կան-Կինգսլի Կոմանի

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը գովել է թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Կինգսլի Կոմանին:

«Ես ուրախ եմ Կոմանի գրանցած առաջընթացի համար: Նա համաշխարհային կարգի խաղացող է և երկրպագուների սիրելին:

Կոմանն աշխարհի լավագույն և ամենաարագ ֆուտբոլիստներից մեկն է։ Ես նրան համարում եմ նաև լավագույն դրիբլյորներից մեկը, որը միշտ սպառնում է մրցակիցների դարպասին»,- նշել է Կանը Kicker-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 4 խաղում դարձել է 1 գոլի և 3 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա