Logo

Օլիվեյրա. «Կհաղթեմ Մախաչևին ու ձեռնոց կնետեմ Խաբիբին»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:15 / 04.07.2022Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն (զրկվել էր տիտղոսից պահանջված քաշը չպահպանելու համար-խմբ.) Չարլզ Օլիվեյրան մտադիր է ձեռնոց նետել անպարտելի Խաբիբ Նուրմագոմեդովին:

Նախօրեին Խաբիբը UFC-ին խնդրել էր մենամարտ կազմակերպել իր հայրենակից Իսլամ Մախաչևի և բրազիլացու միջև:

«Ես այս քաշային կարգի գլխավոր պրոբլեմն եմ: Մոռացե՛ք Կոնոր Մակգրեգորի մասին: Կհաղթեմ Իսլամ Մախաչևին և մենամարտի կկանչեմ Խաբիբին: Միգուցե նա մտափոխվի և վերսկսի կարիերան»,- Օլիվեյրայի խոսքը մեջբերում է Sportskeeda-ն:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 24-ին UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտում Խաբիբ Նուրմագոմեդովը «խեղդել» էր ամերիկացի Դաստին Պորյեին ու պահպանել տիտղոսը: Մենամարտից հետո ռուս մարտիկը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին ու հեռացել անպարտելի (29 մենամարտ, 29 հաղթանակ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա