Logo

UFC 274. Oլիվեյրան «խեղդեց» Գեյջիին, սակայն չստացավ չեմպիոնական գոտին, այլ արդյունքներ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
12:43 / 08.05.2022Խառը մենամարտեր
null

ԱՄՆ-ի Ֆինիքս քաղաքում կայացավ UFC 274 մրցաշարը: Երեկոյի գլխավոր իրադարձությունը գործող չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի և ԱՄՆ ներկայացուցիչ Ջասթին Գեյջիի մենամարտն էր: 1-ին ռաունդում Օլիվեյրան, կիրառելով խեղդող հնարք, հաղթանակ տոնեց, սակայն չստացավ թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին, քանի որ չէր կարողացել ապահովել սահմանված քաշը (ընդամենը 230 գրամ ավելի էր կշռել թույլատրված քաշից): 

Հաջորդ մենամարտում բրազիլացին կփորձի վերադարձնել գոտին:

Ներկայացնում ենք Main Card-ի մյուս արդյունքները.

Կանանց թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական մենամարտ.

• Կառլա Էսպարզան մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթեց Ռոուզ Նամայունասին ու նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 

• Մայքլ Չենդլերը 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Թոնի Ֆերգյուսոնին: 

• Օվինս Սեն-Պրյուն մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթեց Մաուրիսիո Ռուային: 

• Դոնալդ Սերոնե - Ջո Լոզոն մենամարտը չեղարկվեց վերջին պահին, քանի որ առողջական խնդիրներ էին առաջացել Սերոնեի մոտ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա