Logo

Եվրալիգա. «Օիմպիակոսը» հաղթել է «Մոնակոյին»՝ դուրս գալով «Չորսի եզրափակիչ» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:44 / 05.05.2022Բասկետբոլ
Օիմպիակոս-Մոնակո

Բասկետբոլի Եվրալիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ վերջին դիմակայության վճռորոշ խաղում հունական «Օլիմպիակոսը» 94:88 հաշվով հաղթել է ֆրանսիական «Մոնակոյին»:


Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Մոնակոյի» ամերիկացի բասկետբոլիստ Մայք Ջեյմսն էր, որը վաստակեց 24 միավոր, «Օլիմպիակոսից» Շաքիլ Մաքիսիկը վաստակեց 18 միավոր:

Այսպիսով՝ հունական թիմը դիմակայությունում հաղթել է 3:2 հաշվով՝ դուրս գալով «Չորսի եզրափակիչ», որտեղ կհանդիպի մրցաշարի գործող չեմպիոն «Անադոլու Էֆեսին»: Այս փուլում միմյանց կհանդիպեն նաև Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա