«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան մտադիր է հաջորդ ամառ լքել ակումբը։ 25-ամյա դարպասապահն արդեն սկզբունքային համաձայնություն ունի «Ինտերի» հետ՝ հաղորդում է Corriere dello Sport—ը։
Կամերունցին ամստերդամյան ակումբից կհեռանա պայմանագրի ժամկետը լրանալուն պես, որը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս։
Օնանան «Այաքսում» հանդես է գալիս 2015 թվականի հունվարից։ Ներկայումս նա հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է և խաղադաշտ կվերադառնա 2021 թվականի նոյեմբերի 4-ին։
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո