Logo

Չուամենին բուժզննում անցավ և պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ (ֆոտո, տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:18 / 14.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Օրելյեն Չուամենի

«Մոնակոյի» և Ֆրանսիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Օրելյեն Չուամենին պաշտոնապես դարձավ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ՝ հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:

Չուամենին բարեհաջող բուժզննում է անցել և 6 տարվա պայմանագիր է կնքել «սերուցքայինների» հետ:

Ֆրանսիացին մադրիդյան գրանդում կխաղա «18» համարի մարզաշապիկով, որը մինչև այս հագնում էր ուելսցի վինգեր Գարեթ Բեյլը:

«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ՝ սկսելու իմ պատմությունը Մադրիդի «Ռեալում»՝ աշխարհի լավագույն ակումբում: Մենք քրտնաջան աշխատելու ենք՝ ավելի շատ տիտղոսներ նվաճելու համար:

Շնորհակալություն նախագահին, իմ գործակալին և ընտանիքին, որ այստեղ եմ: Հալա Մադրիդ»,- Չուամենիի խոսքն է մեջբերում մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը:

Տեղի ունեցավ նաև Չուամենիի շնորհանդեսը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա