Logo

Ռոմանո. Օրիգին տեղափոխվում է իտալական գրանդ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:22 / 27.05.2022ՍՊՈՐՏ
Դիվոկ Օրիգի

«Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին մոտ է «Միլան» տեղափոխվելուն՝ հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին հաստատել է, որ իրենք բանակցում են բելգիացի հարձակվողի հետ:

«Մենք իսկապես բանակցություններ ենք վարում Դիվոկի հետ, ընդ որում՝ բավական հաջող բանակցություններ», - Ռոմանոյի փոխանցմամբ՝ ասել է Մալդինին:

2021/2022 մրցաշրջանում 27-ամյա Օրիգին «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվելու է հունիսին: Ակումբը հաստատել է, որ կողմերը նոր պայմանագիր չեն կնքի: ԱՊԼ-ի վերջին տուրի խաղից առաջ երկրպագուներն ու թիմակիցները հրաժեշտ են տվել Օրիգիին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա