Logo

Օրվա տերմինը. Ար բրյուտ

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 23.08.2021ՍՊՈՐՏ
Jean Dubuffet - Օրվա տերմինը. Ար բրյուտ

Ի՞նչ է ար բրյուտը

ֆրանսիացի նկարիչ Ժան Դյուբյուֆֆեի կողմից կիրառված տերմին, որով արտահայտվում է նկարների և քանդակների հավաքածուի ամբողջականությունը, որ ստեղծվել է ոչ պրոֆեսիոնալ վարպետների կողմից, որոնք թե՛ հասարակական, թե՛ հոգեկան տեսանկյունից համարվում են մարգինալներ (հոգեկան հիվանդներ, հաշմանդամներ, կալանավորներ, տարօրինակ-միայնակներ և այլն)։ Նրանց աշխատանքները կրում են բարձր կարգի ինքնաբերական բնույթ և պրակտիկապես կախված չեն մշակութային կաղապարներից։ Մասնավորապես, Ար բրյուտը հաշվի չի նստում պայմանական արժանահավատության, գեղարվեստի հեռանկարների և պայմանական չափագծերի հետ, չի ճանաչում նյութերի հիերարխիայի իրական և ֆանտաստիկ սահմանազատումները և այլն։

Տերմինը

Ֆրանսերեն՝  Art Brut` կոպիտ արվեստ, այստեղ` չմշակված, չհղկված արվեստ: Որպես համարժեք, անգլալեզու գրականության մեջ օգտագործվում է աուտսայդերների արվեստ տերմինը, անգլ. outsider art, որը 1972 թվականին կիրառեց արվեստագետ Ռոջեր Կարդինալը։ Մոտակա դրսևորումներից են մարգինալ արվեստը, նաիվ արվեստը, երազատեսական կամ ինտուիտիվ արվեստը, ֆոլկ-արվեստը, նոր երևակայություն (ֆր.՝ Neuve Invention), պրիմիտիվիզմ։

Պատմական ակնարկ

Ար բրյուտ կոնցեպցիայի վրա մեծ ազդեցություն են ունեցել գերմանացի հոգեբույժ Հանս Պրինցհորնի «Հոգեկան հիվանդների գեղարվեստական ստեղծագործությունները» (1920) և շվեյցարացի հոգեբույժ Վալտեր Մորգենտալերի «Հոգեկան հիվանդը որպես նկարիչ» (1921) մենագրությունները։ Նրանք գրավեցին սյուրռեալիստների և Դյուբյուֆֆեի ուշադրությունը, վերջինս հավաքել էր Ար բրյուտ ստեղծագործությունների մեծ կոլեկցիա, 1976 թվականից գտնվելով Լոզանում (Շատո դե Բոլյո, առաջին գլխավոր պահապանը 1976-2001 թվականներին, Միշել Տեվոզ)։ 20-րդ դարի ավանգարդիստական արվեստը (դադաիզմ, սյուրռեալիզմ, ֆուտուրիզմ և այլն) ակտիվորեն անդրադառնում է Ար բրյուտի փորձին։

Թանգարաններ և հավաքածուներ. Ար բրյուտի թանգարաններ և հավաքածուներ կան Բեռնում, Լոզանում, Վիեննայում, Սանկտ Գալլենում, Հայդելբերգում, Չիկագոյում, Բալթիմորում, Մոսկվայում և այլուր։

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա