Logo

Օրվա տերմինը. Ավանգարդիզմ

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 04.10.2021ՍՊՈՐՏ
5042254324 7a4a49cabc c - Օրվա տերմինը. Ավանգարդիզմ

Ի՞նչ է ավանգարդիզմը

Պայմանականորեն այդպես է կոչվել 20-րդ դարի գեղարվեստական այն շարժումը, որին բնորոշ են խզումը ռեալիստական կերպարի նախկին ավանդույթից, նոր արտահայտչամիջոցների ու երկերի ձևական կառուցվածքի որոնումները, արվեստին առաջադրում է հատուկ, կարգավորող դեր գաղափարական մտածողության ճգնաժամի և հակասություններից քայքայված իրականության պայմաններում։

Տերմինը

Ֆրանսերեն՝ avant-garde, բառացի՝ avant – առջև, garde – պահազոր: Բառացի նշանակում է ռազմական ստորաբաժանում, զորամաս կամ միավորում, որը զորքի կամ նավատորմի ռազմերթի ժամանակ ընթանում է գլխավոր ուժերի առջևից՝ նրանց պահպանելու նպատակով։ Եզրը օգտագործում էին ֆրանսիացի սոցիալիստ ուտոպիստները։ Քննադատության և արվեստագիտության մեջ «Ավանգարդիզմ» տերմինը կիրառվում է 1920-ական թվականներից, սակայն դեռևս չունի հստակ գիտական որոշակիություն և գրականության ու արվեստի տարբեր պատմաբաններ օգտագործում են տարբեր բովանդակությամբ։

Ուղղություններ և հոսանքներ

Ավանգարդիզմը 20-րդ դարի բուրժուական մշակույթի ճգնաժամի արտահայտությանն է, առաջ Է եկել անարխիստական, սուբյեկտիվիստական աշխարհըմբռնումից։ 20-րդ դարի առավել բուռն զարգացման տարիներին (1905-1930) նրա հատկանիշները դրսևորվեցին մոդեռնիզմի մի շարք դպրոցներում և հոսանքներում՝

  • ֆովիզմ,
  • կուբիզմ,
  • ֆուտուրիգմ,
  • էքսպրեսիոնիզմ,
  • դադաիզմ,
  • սյուրռեալիզմ,
  • «բանականության հոսանքի» գրականություն,
  • ատոնալ երաժշտություն,
  • դոդեկաֆոնիա ևն։

Միևնույն ժամանակ, արտահայտվեցին 20-րդ դարի մի քանի խոշոր վարպետների ստեղծագործության մեջ, նրանց գեղարվեստական գործունեության այս կամ այն շրջանում:  Պոլ Էլյուարը, Վ. Նեգվալը, Բերտոլդ Բրեխտը, Ի. Բեխերը, Հ. Այսլերը, Դ. Ռիվերան (Մեքսիկա) հարել են ավանգարդիզմին։ Ավանգարդիզմի շատ ներկայացուցիչներ, չկարողանալով ազատվել բուրժուական մտածողության շրջանակներից, մնացին գեղագիտական սուբյեկտիվիզմի դիրքերում և հայտնվեցին մոդեռնիզմի կարկառուն ներկայացուցիչների թվում (Ջեյմս Ջոյս, Մ. Պրուստ՝ Ֆրանսիա, Պոլ Մոնդրիան, Սալվադոր Դալի, Պ. Քլեե, Վ. Վ. Կանդինսկի)։ Տարբեր միտումների արտասովոր անկայուն զուգորդումները հանգեցնում են Ավանգարդիզմին բնորոշ գեղագիտական երկվության, հակասության (օրինակ՝ Գիոմ Ապոլիների պոեգիան, Պաբլո Պիկասոյի արվեստը) և հաճախ՝ գեղարվեստական էկլեկտիկություն:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա