Logo

Օրվա տերմինը. Ֆովիզմ

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 06.04.2021Արվեստանոց
1111 - Օրվա տերմինը. Ֆովիզմ

Ֆովիզմն արվեստի մոդեռնիստական ուղղություն է, որը ձևավորվել է Ֆրանսիայում 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին: Այն դրսևորվել է գեղանկարչության և երաժշտության մեջ։

Անվանումն առաջացել է փարիզյան ցուցահանդեսներից մեկի ժամանակ, երբ քննադատ Լուի Վոսելը, տեսնելով ներկայացվող համարձակ ու վառ կտավները, հեղինակներին անվանեց վայրի գազաններ (Les Fauves): Ժամանակի ընթացքում այդ բնորոշումը վերագրվել է մի ամբողջ ոճի:

«Վայրի գազաններ» անվանումը ցույց է տալիս, թե ինչպես է ապշեցրել գունային հուզավառությունն ու «վայրի» արտահայտչականությունն այդ ուղղության ժամանակակիցներին։ Նկարիչները, մինչդեռ, երբեք չեն համաձայնել «վայրի գազաններ» պիտակավորման հետ։

Ֆովիստներն իրենց աշխատանքներում ընդգծում էին վառ գույների ինտենսիվությունը, ռիթմն ու հակադրությունը:

Շարժման առաջնորդներն Անրի Մատիսն  ու Անդրե Դերենն էին։ Նրանք ոգեշնչվել էին պոստիմպրեսիոնիստներ՝ Վան Գոգից և Պոլ Գոգենից, որոնք նախընտրում էին ավելի ընկալվող վառ, ինտենսիվ գույներ՝ իմպրեսիոնիստներին հատուկ: Մատիսի աշխատանքներում կնոջ քիթն, օրինակ, կարող էր կանաչ լինել: Մատիսը պնդում էր. «Ես նկարում եմ ոչ թե կանանց, այլ՝ պատկերները»։

Andre Derain - Օրվա տերմինը. Ֆովիզմ

Մատիսից ու Դերենից բացի հայտնի ֆովիստ էին Albert Marquet-ը, Charles Camoin-ը, Louis Valtat, Jean Puy-ը, Maurice de Vlaminck, Henri Manguin, Raoul Dufy, Othon Friesz-ը և այլք:

Ֆովիզմը ներթափանցել է նաև երաժշտության ասպարեզ:

«Գույնը ստեղնաշար է, աչքը՝ մուրճիկ, իսկ մարդու հոգին՝ բազմալար դաշնամուր» – ասել է ռուս գեղանկարիչ, գծանկարիչ Վասիլի Կանդինսկին:

fau 960x635 - Օրվա տերմինը. Ֆովիզմ

 Ըստ Կանդինսկու՝ գույնի միջոցով կարելի է ազդել մարդու հոգեկան աշխարհի վրա:

Երաժշտական ֆովիզմում կարևոր է ռիթմի և դինամիկայի դերը: Սա առաջացնում է երաժշտական նյութի զարգացման բոլորովին նոր ձև, որտեղ գերիշխող նշանակություն են ստանում չափի և ռիթմի փոփոխականությունը, հարմոնիայի և տեմբրի ինքնատիպ լեզուն։

Իրենց ստեղծագործություններում երաժշտական ֆովիզմին են անդրադարձել ռուս կոմպոզիտորներ Իգոր Ստրավինսկին ու Սերգեյ Պրոկոֆևը, նաև հունգարացի երգահան Բելլա Բարտոկը:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա