Logo

Օրվա տերմինը. Կոստումբրիզմ

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 30.11.2021ՍՊՈՐՏ
ap6620 0 - Օրվա տերմինը. Կոստումբրիզմ

Ի՞նչ է կոստումբրիզմը

19-րդ դարի ուղղություն է Իսպանիայի և Լատինական Ամերիկայի գրականության մեջ ու արվեստում:

Գրականության մեջ կոստումբրիզմը մշակեց հիմնականում ակնարկի ժանրը, սակայն իր արտահայտությունը գտավ նաև վեպում, դրամատուրգիայում ու պոեզիայում:
Կոստումբրիզմը կարևոր դեր է խաղացել Լատինական Ամերիկայի երկրների գծանկարչության ու գեղանկարչության մեջ:

Պատմական ակնարկ

Ծնվելով ժողովրդական կենցաղի նկատմամբ ռոմանտիկների հետաքրքրությունից՝ կոստումբրիզմը շրջադարձ եղավ դեպի իրականության ռեալիստական պատկերումը: Կոստումբրիզմը արտահայտում էր ազգային ինքնագիտակցության վերելքը, ժողովրդի կյանքի առանձնահատկությունները վերարտադրելու ձգտումը՝ հաճախ նահապետական բարքերի ու սովորույթների իդեալականացումով:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա