Logo

Օսիմհեն. «Հավատում եմ, որ ապագայում Խվիչան կնվաճի «Ոսկե գնդակը»»

10:47 / 07.03.2023ՍՊՈՐՏ
null

Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարծում է, որ իր ակումբակից, վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարող է նվաճել «Ոսկե գնդակը»:

«Խվիչան բացառիկ ֆուտբոլիստ է: Ես դա հասկացել եմ միանգամից: Ակումբում բոլորը պաշտում են նրան: Նա իրեն հիանալի է դրսևորում նաև խաղադաշտի սահմաններից դուրս: Հավատում եմ, որ ապագայում կնվաճի «Ոսկե գնդակը»: Հույս ունեմ՝ Խվիչան դեռ շատ օգուտ կբերի «Նապոլիին»»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Tuttomercatoweb-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Կվարացխելիան իտալական ակումբի կազմում անցկացրած 27 խաղում խփել է 12 գոլ ու կատարել 15 ասիստ: 24-ամյա Օսիմհենը մասնակցել է 26 խաղի՝ դառնալով 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա