Logo

Օսիմհեն. «Կենտրոնացած եմ միայն «Նապոլիում» ելույթների վրա»

20:03 / 02.03.2023ՍՊՈՐՏ
null

«Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը, մեկնաբանելով Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների հետաքրքրվածությունը, հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանում կենտրոնացած է միայն իտալական ակումբում ելույթների վրա:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է մի օր հայտնվի Անգլիայի Պրեմիեր լիգայում, սակայն այս պահին անգամ չեմ մտածել այդ մասին, քանի որ դա ինձ կշեղեր հիանալի մրցաշրջանից: Կենտրոնացած եմ միայն «Նապոլիում» ելույթների վրա»,- Օսիմհենի խոսքը մեջբերում է Corriere della Sera-ն:

Հիշեցնենք, որ 24-ամյա նիգերիացին ընթացիկ մրցաշրջանում «Նապոլիի» կազմում մասնակցել է 25 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել չորս գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա